23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Փաշինյանի նուրբ ակնարկը Պուտինին

Քաղաքագետ Էդգար Վարդանյանը, մեկնաբանելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպման հրապարակային ներկայացված մասերի հիման վրա, ասում է, որ ՀՀ կողմից ևս մեկ անգամ հնչեցվեց այն թեզը, որը հնչեցվում էր ամբողջ համաժողովրդական շարժման ընթացքում: «Պարոն Փաշինյանը ներկայացրեց այն համոզմունքը, որ արտաքին քաղաքականության բնագավառում կուրսի կտրուկ փոփոխություն չի իրականացվելու, և շարունակվելու է դիտարկվել Ռուսաստանը՝ որպես ռազմավարական դաշնակից»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց նա: Քաղաքագետը շարունակեց, որ Փաշինյանը արդեն պաշտոնապես հնչեցրեց այդ թեզը, բայց ասաց նաև, որ կան խնդիրներ, որոնց վերաբերյալ պետք է խոսակցություն ու քննարկումներ ծավալվեն:

«Այսինքն՝ ակնարկ արվեց, որ թեև ՀՀ նոր իշխանությունները վերանայման չեն ենթարկելու ՌԴ-ի հետ ռազմավարական դաշնակցային հարաբերությունները, սակայն կան մի շարք խնդիրներ, և այդ խնդիրները Հայաստանը բարձրաձայնելու է և հետամուտ է լինելու, որպեսզի այդ խնդիրները լուծում ստանան, երբ որ Հայաստանի նոր իշխանություններն, ի տարբերություն հին իշխանությունների, չեն խուսափելու տարատեսակ խնդիրներ բարձրացնելուց: Պարոն Փաշինյանի հիմնական մեսիջները դրանք էին, և նաև այն էր, որ դրան զուգահեռ փոխշահավետ համագործակցությունը պիտի ավելի խորանան, և կա այդպիսի հնարավորություն, իսկ իշխանությունները նաև եթե այդ խնդիրները լուծեն, որոնք բարձրաձյնվելու են մեր իշխանություններից կողմից, տարբեր ոլորտներում կլինի խորացում»,-ասաց Վարդանյանը:

Վերջինս նշեց, որ ՌԴ նախագահն էլ փորձում էր ցույց տալ, որ չի խառնվում ՀՀ ներքին գործերին և պատրաստ է հարաբերություններ խորացնել Հայաստանի հետ և խոսել ՀՀ նոր իշխանությունների հետ ու խնդիրներ այդ առումով չի տեսնում: «Նաև գոհացուցիչ է նրա համար այն, որ նոր իշխանությունները հայտարարում են այն, որ չեն վերանայելու ռազմավարական գործակցությունը Ռուսաստանի հետ և նույնիսկ խորացնելու են հարաբերությունները»,-եզրափակեց նա:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ