24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Թուրքական մամուլի ուշագրավ անդրադարձը Տարոն Աջեմօղլուի հնարավոր այցին Հայաստան

Թուրքական մամուլում ակտիվորեն լուսաբանվում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ աշխարհահռչակ պոլսահայ տնտեսագետ Տարոն Աջեմօղլուի հետ ունեցած հեռախոսազրույցը:

Հայաստանի տնտեսության վերականգնմանն աջակցելու համար Աջեմօղլուին Հայաստան հրավիրելու Փաշինյանի նախաձեռնության մասին լուրերը հաղորդվում են ուշագրավ վերնագրերով:

Թուրքական առաջատար «Hurriyet» պարբերականի կայքում թեմայի վերաբերյալ հրապարակումը ներկայացվել է «Աջեմօղլուն է փրկելու Հայաստանը» վերնագրով:

Ընդդիմադիր «T24.com.tr» լրատվական կայքը լուրը հաղորդել է «Աշխարհի առաջատար տնտեսագետներից Աջեմօղլուն կկարգավորի Հայաստանի տնտեսությունը»վերտառությամբ:

Հետաքրքրական է նաև թուրքական «Ekonomihaber.com» տնտեսական ուղղվածությամբ կայքի հրապարակման վերնագիրը՝ «Հայաստանի վարչապետի օգնության կանչն Աջեմօղլուին»:

Մեկ այլ տնտեսական պորտալ էլ (ekonomi7.com) Աջեմօղլուի՝ Հայաստան կատարելիք այցի վերաբերյալ լուրը հաղորդել է հետևյալ վերտառությամբ՝ «Աջեմօղլուն թևքերը քշտել է Հայաստանի տնտեսության համար»:

«Աջեմօղլուն գնում է փրկելու Հայաստանի տնտեսությունը» գրում է  «Milliyet»  թերթի կայքը:

Թուրքական ազգայնական «Yeni çağ» թերթի կայքն էլ թեմայի վերաբերյալ լուրը հրապարակել է «Քեմալ Դերվիշի մոդելը Հայաստանում» վերտառությամբ:

Քեմալ Դերվիշը հայտնի թուրք տնտեսագետ և քաղաքական գործիչ է: Նա երկար տարիներ աշխատել է Համաշխարհային բանկում: 2000թ տնտեսական ճգնաժամից հետո իշխանությունների կողմից հրավիրվել է Թուրքիա: Նրա մշակած տնտեսական քաղաքականության շնորհիվ Թուրքիան տնտեսական ճգնաժամը հաղթահարեց նվազագույն վնասով: 2001-2002թթ զբաղեցրել է Թուրքիայի Էկոնոմիկայի նախարարի պաշտոնը, 2005-2009թթ ղեկավարել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը: 

Թեմայի վերաբերյալ Հայաստանի վարչապետի ֆեյսբուքյան գրառումը մեջբերած թուրքական լրատվականները հիշեցրել են, որ Ստամբուլում ծնված և Գալաթասարայի վարժարանն ավարտած, ապա Լոնդոն տեղափոխված Աջեմօղլուն աշխարհի ամենահայտնի 10 տնտեսագետներից մեկն է:

Նախօրեին ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ֆեյսբուքյան էջում կատարած գրառումը.

«Հենց նոր հեռախոսազրույց ունեցա հայազգի աշխարհահռչակ տնտեսագետ Դարոն ԱՃեմօղլուի հետ: 
Նա ասաց, որ պատրաստ է աջակցել Հայաստանին՝ տնտեսությունը վերականգնելու և զարգացնելու հարցում:  

Պարոն Աջեմօղլուն ընդունեց Հայաստան այցելելու իմ հրավերը: Այցի ժամկետները կճշտվեն առաջիկայում»:

Աղբյուր`    Ermenihaber.am

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ