19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Կադրային ջարդ չի սպասվում. Սփյուռքի նախարարը բացել է փակագծերը

«Փոփոխություններ լինելու են, որովհետեւ իշխանափոխության հիմքում նաեւ քաղաքական սենրդափոխության հարցն է եղել, բայց կադրային ջարդ չի սպասվում»,-այս մասին, այսօր՝ մայիսի 14-ին, լրագրողների հետ զրույցում հայտնել է Սփյուռքի նորանշանակ նախարար  Մխիթար Հայրապետյանը:

Նախարարը մասնավորապես նշել է. «Թե որ կոնկրետ պաշտոններում կլինեն փոփոխություններ եւ առաջիկայում կլինեն, թե ոչ, դա կորոշվի միայն նախարարության աշխատակիցների հետ մեր պատկերացումները, տեսլականները հասկանալուց հետո: Հապճեպ որոշումներ չեն լինելու, ես տրամադրված եմ պոզիտիվ աշխատելու թիմի հետ»:

Նա տեղին է համարել  հասարակության շրջանում առկա մտահոգությունը՝ կապված իր երիտասարդ լինելու հետ. «Այդ մտավախությունը տեղին է, եւ ես հասկանում եմ անհանգստությունը, որ առկա է հասարակության շրջանում, բայց կարծում եմ՝ օրերի աշխատանքը, եռանդուն աշխատանքը փոփոխություններ բերելու վճռականությունը, կամքը, վճռականությունը: Ես եղել եմ նաեւ «Իմ քայլը» նախաձեռնության ակունքներում: Մենք փոխել ենք իշխանությունը, հավատացնում եմ՝ կկարողանանք փոխել կոռուպցիան, կեղծիքը եւ իսկապես շոշափելի փոփոխություններ բերել այն ընթացքում, որքան կպաշտոնավարենք: Դա կլինի ամիսներ, թե ավելի երկար, ես չգիտեմ, բայց անշուշտ, մեր պաշտոնավարումից հետո նրանք, որոնք կգան մեզ փոխարինելու, կունենան բոլորովին այլ որակի գերատեսչություններ, պրոֆեսիոնալ կառավարմամբ, պրոֆեսիոնալ թիմով»:

Մխիթար Հայրապետյանըհայտնել է, որ նախարարության առաջնահերթությունների մասին կխոսի ավելի ուշ:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ