24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Կարկտահարությունը լրջագույն խնդիր է. Փաշինյանը մանրամասներ ուզեց

«Հուսով՝ եմ լավ աշխատանքային տրամադրություն ունեք»,-այսօր Կառավարության նիստն այսպես մեկնարկեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նախքան օրակարգին անցնելը նա անդրադարձավ տեղի ունեցած կարկտահարությանը Արմավիրի մարզում: Նա Գյուղատնտեսության նախարարի ժամանակավոր պաշտոնակատարին հարցրեց, թե ինչ վիճակ է: Պաշտոնակատար Իգնատի Առաքելյանը նշեց, որ արդեն ուղարկել են համապատասխան անձնակազմ՝ վնասների չափը պարզելու համար:

«Վնասները չեն հասել մեծ ծավալների, բայց կան այգիներ, որտեղ վնասներ են եղել»,-ասաց նա և նշեց, որ հենց վնասների չափը պարզ լինի, կտեղեկացնեն: Վարչապետը հետաքրքվեց նաև, թե նախկինում նման դեպքերում ինչպես են վարվել, իսկ Իգնատի Առաքելյանը պատասխանեց, որ նախկին շրջանում կառավարությունը հնարավորություն է ունեցել՝ զիջել են հողի հարկը կամ ջրի վարձը, փոխհատուցել են սերմերով, և ավելին չէր տրամադրվում: «Մենք այդ թեմային անպայման կանդրադառնանք, պետք է այնպես անել, որ աջակցությունը լինի ոչ այնքան ֆորմալ, որքան արդյունավետ, որ մարդիկ զգան, որ պետությունը լրջագույն ջանք է գործադրում, որ իրենք այդ վիճակի դուրս գան»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

Նա նաև հետաքրքրվեց, թե ինչու հակակարկտյին կայանները չեն կանխարգելում, որին պատասխանեց արտակարգ իրավիճակների նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը, ով նշեց, որ այն վայրերը, որտեղ կարկտահարություն է եղել, դուրս են եղել այդ կայաններից: «Իսկ մենք շա՞տ տարածքներ այդպես ունենք, մոտավորապես քանի՞ տոկոսն է ծածկում»,-հետաքրքրվեց վարչապետը, իսկ Դավիթ Տոնոյանն արձագանքեց՝ այս պահին 15 տոկոսն են կարողանում ծածկել պիլոտային ծրագրի շրջանակում, և կան խնդիրներ, որոնք կլուծվեն Ռուսաստանից ժամանած կազմակեպության կողմից: Դավիթ Տոնոյանն ասաց, որ երկու տարվա ընթացքում մենք պետ է ծածկենք 70 տոկոսը: «Լավ, կարծում ենք, որ այս թեմային պետք է անդրադառնանք»,-արձագանքեց նա:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ