23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Ինչ ասել եմ Կարեն Կարապետյանի կառավարության մասին, մնում եմ իմ կարծիքին. Շարմազանով

«Եթե մենք Կարեն Կարապետյանի թիմի աշխատանքը վատ գնահատեինք, մենք Կարապետյանին առաջին փոխվարչապետի պաշտոնում չէինք առաջադրի»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես կգնահատի արդեն նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի կառավարության գործունեությունը:

«Հիմա ՀՀԿ-ի գնահատականներում ոչ մի բան չի փոխվել. մենք ասել ենք, ներկայացրել ենք և՛ տնտեսական աճը, և՛ ներդրումների ավելացումը, և՛ բարենպաստ միջավայրը։ Բավականին դրական դիինամիկա կա։ Ես այն գործիչներից չեմ, որ քաղաքական իրադարձությունների փոփոխության հետ փոխում են իրենց սկզբունքներն ու կարծիքները։

Ինչ ասել եմ Կարեն Կարապետյանի կառավարության մասին այս տարիների ընթացքում, մնում եմ իմ կարծիքին ոչ թե նրա համար, որ հայտնի կենդանու համառությամբ չեմ ուզում փոխել իմ կարծիքը, ոչ, պարզապես սա իմ համոզմունքն է, և ժամանակը բոլորին, ամեն մեկին կդնի իր արժանի տեղը»,-հավելեց Շարմազանովը։

Հարցին, թե ինչպիսին է լինելու ՀՀԿ-ի դիրքորոշումը Փաշինյանի ներկայացրած կառավարության ծրագրին, Է. Շարմազանովը պատասխանեց. «ՀՀԿ-ն որևէ որոշում Փաշինյանի ծրագրի հետ կապված չունի ու չի էլ կարող ունենալ, քանի որ ՀՀԿ-ն դեռևս ոչ ֆրակցիայի, ոչ էլ գործադիրի նիստ չի արել: Մեր վերջին նիստը եղել է մայիսի 7-ին։ Մենք չեն հավաքվել, չենք քննարկել։ Կարող եմ ասել, որ մեզ համար առաջնահերթությունը լինելու է Արցախի անվտանգությունը, Հայաստանի անվտանգությունը, բանակի հզորացումը, բանակցային դիրքերում մեր որևէ հետքայլ չհանդուժելը, Ցեղասպանության միջազգային ճանաչման գործում որևէ հետքայլ չհանդուրժելը, Հայաստանի նախաձեռնող քաղաքականությունը և Ռուսաստանի հետ, և ՀԱՊԿ-ի հետ, և ԵԱՏՄ-ի, Իրանի, ԱՄՆ-ի ու ԵՄ-ի հետ։

Եթե Փաշինյանի կառավարությունը լավ օրենսդրական ծրագիր բերի, մենք չպետք է դեմ քվեարկենք, որ մենք ընդդիմություն ենք, ոչ, մենք «կապրիզնի» ընդդիմություն չենք լինելու, մենք լինելու ենք գաղափարական ծրագրային ու լուրջ ընդդիմություն, որի յուրաքանչյուր խոսք ու քվեարկություն լինելու է հիմնավորված»։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ