25 Փետրվարի, Հինգշաբթի, 2021
KFC

ԱԱՀ-ի գումարները հարկատուների միասնական հաշիվ են մուտքագրվում եռօրյա ժամկետում

pek

2018թ. հունվարից ուժի մեջ մտած ՀՀ հարկային օրենսգրքի համաձայն՝ ԱԱՀ-ի գումարները հաստատվելուց հետո հարկատուների միասնական հաշիվ են մուտքագրվում եռօրյա ժամկետում: Նախկինում ԱԱՀ-ի գումարը հարկատուներին վերադարձվում էր 180-օրյա ժամկետում: Դեռևս 2017թ.-ի ընթացքում Պետական եկամուտների կոմիտեում աշխատանքներ են տարվել այդ ժամանակահատվածը կրճատելու ուղղությամբ և նախորդ տարվա հուլիսից ԱԱՀ-ի գումարները վերադարձվում էին առավելագույնը 90-օրյա ժամկետում, ինչի արդյունքում գումարների ստացման միջին սպասելաժամանակը 2017-ին դարձել էր 61 օր: Նախորդ տարվա ապրիլից ներդրվել է նաև մինչև 20 միլիոն դրամ հայտերի հիման վրա ավելացված արժեքի հարկի գումարների՝ միասնական հաշվին մուտքագրման պարզեցված կարգը, ըստ որի, կառավարության որոշմամբ սահմանված չափորոշիչները բավարարելու դեպքում, այդ գործընթացն իրականացվում է առանց հարկային մարմնի կողմից ուսումնասիրություն կամ ստուգում կատա­րելու՝ չորս աշխատանքային օրվա ընթացքում: Մեկ այլ կարգավորմամբ, ՀՀ հարկային օրենսգրքի 74-րդ հոդվածի համաձայն, եթե յուրաքանչյուր հաշվետու կիսամյակին հաջորդող ամսվա 21-ի դրությամբ ԱԱՀ վճարողն ունի փոխհատուցվող գումար, ապա, ուսումնասիրությամբ հաստատվելու դեպքում, այդ գումարը մուտքագրվում է միասնական հաշվին: Մինչդեռ մինչև 2018թ.-ը դեբետային գումարները կարող էին ուղղվել միայն հարկ վճարողի ԱԱՀ-ի մասով առաջացող հետագա պարտավորությունների մարման կամ ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող (արտահանման) գործարքների դեպքում՝ տնտեսվարող սուբյեկտի դիմումի հիման վրա ստուգմամբ կամ ուսումնասիրությամբ հիմնավորվելու դեպքում՝ հաշվանցվել կամ վերադարձվել: Նշենք նաև, որ 2018 թվականից արտահանման գործարքներ չիրականացնող ԱԱՀ վճարողները ԱԱՀ-ի փոխհատուցվող (դեբետագրված) գումարներն այլ հարկային պարտավորությունների մարմանն ուղղելու կամ հետ ստանալու իրավական հնարավորություն ունեն:

 

 ՊԵԿ տեղեկատվության

 և հասարակայնության հետ կապերի բաժին

 

KFC

Արխիվ

Փետրվարի 2021
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ