26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Նախարարությունների կողմից լրացուցիչ ծախսերի վերաբերյալ տեղեկատվությունն իրականության հետ որևէ կապ չունի, ավելին՝ տեսականորեն անհնար է

«Ժողովուրդ» օրաթերթում այսօր տեղ գտած հրապարակումն այն մասին, թե իբր «մի շարք նախարարություններ, օգտվելով ներքաղաքական վերջին ճգնաժամից, հասցրել են անխնա ծախսել տարեկան բյուջեով իրենց հատկացված գումարի առյուծի բաժինը, որոշ նախարարությունների դեպքում ծախսը գերազանցել է բյուջեով տարեկան նախատեսված գումարի 50-70 տոկոսը»՝ բացարձակապես չի համապատասխանում իրականությանը, ավելին՝ տեսականորեն անհնար է:

 

ՀՀ կառավարությունը հայտնում է.

 

  1. ՀՀ պետական բյուջեի մասին ծախսերը, համաձայն համապատասխան գործող իրավական ակտերի` ծրագրավորվում և ֆինանսավորվում են ըստ հաստատված եռամսյակային համամասնությունների և բյուջետային ծախսերի դասակարգման: Յուրաքանչյուր ծախսատեսակ` համաձայն իր տնտեսագիտական բովանդակության և գործառական ուղղության, նախատեսում է կատարման որոշակի հաստատված ընթացակարգ, բացառապես որին համապատասխան կարող են կատարվել և ֆինանսավորվել բյուջետային ծախսերը` ձևավորված իրավապայմանագրային և այլ պարտավորությունների շրջանակում: Այսինքն, հաստատված եռամսյակային համամասնությունից և ստանձնված ու գանձապետարանի վճարահաշվարկային էլեկտրոնային ծրագիր մուտքագրված պարտավորությունից ավելի ծախս ուղղակի հնարավոր չէ ֆինանսավորել:

 

  1. Պետական բյուջեի ծախսեր ֆինանսավորվում են հարկային և ոչ հարկային եկամուտների, ինչպես նաև բյուջետային այլ մուտքերի հաշվին, որոնց ստացումը պետական բյուջեի համապատասխան հաշիվներին կատարվում է ամենօրյա ռեժիմով` ամբողջ տարվա ընթացքում և տվյալ դեպքում չի կարող քննարկվել նույնիսկ տեսական որևէ վարկած` տարվա որոշակի ժամանակահատվածների միջև կտրուկ տարբերության հնարավորության:

 

  1. 2018 թվականի ապրիլ ամսվա բյուջետային ծախսերը ներքին ռեսուրսների հաշվին կազմել են 93,1 մլրդ դրամ, կամ տարեկան բյուջեի ծրագրավորված ծախսերի ընդամենը 6,8 տոկոսը: Այն ոչ միայն ավելի չէ վերջին հինգ /2013-2017 թթ./ տարիների ապրիլ ամիսների համադրելի միջինից /8.5 տոկոս/, այլ նաև պակաս է 1.6 տոկոսային կետով: ՀՀ 2018 թվականի պետական բյուջեի 1-ին եռամսյակի ծախսերի համամասնության կատարման արդյունքում արձանագրվել է 39.6 մլրդ դրամի տնտեսում/ թերակատարում, որը 10,3 մլրդ դրամով կամ 3,1 տոկոսային կետով ավել է 2017 թվականի նույն ցուցանիշից:

 

Միաժամանակ, ՀՀ 2018 թվականի պետական բյուջեի առաջին կիսամյակի համամասնությամբ նախատեսված 646,2 մլրդ դրամի դիմաց ֆինանսավորումը 03.05.2018թ. դրությամբ կազմել է 423.7 մլրդ կամ կատարողականը կազմում է 65,2 տոկոս, որը 4,3 տոկոսային կետով պակաս է նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համապատասխան ցուցանիշից:

 

Ելնելով վերոգրյալից հայտնում ենք, որ նշված հրապարակման մեջ տեղ գտած մտքերն իրականության հետ որևէ կապ չունեն և հանրությանն ապատեղեկատվություն տրամադրելու միտում ունեն:

 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ