19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Գյումրիում հանգիստ զբոսնող, բոլորի հետ խանութում հերթ կանգնող ու ցուցարարների հետ զրուցող մարզպետը հեռացավ

Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը մայիսի 3-ից վայր է դնում մարզպետի լիազորությունները:  Այս մասին մարզի լրատվամիջոցների հետ եզրափակիչ ասուլիսում նշեց Արթուր Խաչատրյանը՝ փաստելով, որ ՀՀ կառավարությունն ընդունել է ապրիլի 26-ին իր ներկայացրած հրաժարականի դիմումը:

Նա իր ամփոփ խոսքում նշեց. «Տասնմեկ ամիս առաջ, երբ ես մարզպետ նշանակվեցի` հայտարեցի, որ ես Շիրակի մարզ «խոպան» չեմ եկել, եկել եմ, որ համատեղ աշխատանքով կարողանանք մարզի վրայից ջնջել «աղետի գոտի» պիտակը, փոխել մարդկանց հոռետեսական տրամադրությունը, ստեղծել աշխատատեղեր ու կանխել արտագաղթը: Ունեի երկարաժամկետ բազմաթիվ ծրագրեր ու լուծելիք խնդիրներ: Ինչ որ բան հաջողվեց, ինչ որ բաներ` չհասցրեցինք:

30 տարիների փլատակ «Շիրակ» հյուրանոցը վերակառուցվում է: Շուտով կավարտվի Տեքստիլագործների ակումբի վերանորոգումը: Փորձագիտական գնահատման փուլին են հասել Տարածքային զարգացման հիմնադրամի միջոցով` Ամասիա և Սարապատ համայնքներում ոռոգման համակարգերի կառուցման ծրագրերը, Ախուրյանում կոմունալ սպասարկման տեխնիկայի ձեռքբերման ծրագրերը: Համայնքային նշանակության մոտ մեկ տասնյակ ծրագիր դեռ քննարկման փուլում է: Մարզի մի քանի տասնյակ դպրոցներում թարմացվել է համակարգչային պարկը: Ընթացքի մեջ է Շիրակի ազատ տնտեսական գոտու հիմնան ծրագիրը:

Սակայն, թերևս ամենակարևորը, կարողացանք փոխել մարզպետարանի աշխատանքի ոճը` աշխատեցինք ավելի պրոֆեսիոնալ, դարձանք ավելի թափանցիկ ու հասանելի մեր քաղաքացիների համար: Միգուցե ես շատ պահանջկոտ եմ եղել իմ գործընկերների նկատմամբ, բայց ինքս ինձանից տասնապատիկ ավելի պահանջկոտ եմ եղել: Անմնացորդ ներդրել եմ իմ ուժն ու եռանդը, գիտելիքներն ու փորձը` պետական ծառայողի իմ պարտքը լավագույնս կատարելու համար»:

Նա հույս հայտնեց, որ Շիրակի մարզը ծաղկելու է: «Ժողովուդը հաղթեց, քանի որ պահանջն արդար էր, կամքը` անկոտրում: Երկիրը թևակոխում է զարգացման նոր փուլ: Հաղթանակի արդյունքները պետք է փայփայել, չթողնել որ փոշիանան: Անցյալի սխալները պետք է սերտել` նոր սխալներից խուսափելու համար:Հավատում եմ մեր երկրի հզորացմանը, Շիրակի մարզի ծաղկմանը: Ցանկանում եմ, որ ինձ հիշեն որպես Գյումրիում հանգիստ զբոսնող, բոլորի հետ խանութի դրամարկղում հերթ կանգնող ու երիտասարդ ցուցարարների հետ մարզպետարանի աստիճաններին զրուցող պարզ մարդու»,-նշեց Արթուր Խաչատրյանը՝ շնորհակալություն հայտնելով բոլոր տեղական, միջազգային, հասարակական և պետական կառույցներից արդյունավետ աշխատանքի համար:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ