17 Փետրվարի, Երկուշաբթի, 2020
KFC

«Դավաճանները դուրս կգան իրենց «որջերից»»

download (3)

«Արդեն վախկոտները, մարաղ մտածները, ջոգող տղերքը, հարմարվողները, դիտորդները, պաշտոնամոլները, պաշտոնակառչները, քամելյոնները, դավաճանները դուրս կգան իրենց «որջերից»՝ ապարանքներից, կնստեն իրենց բենթլիները, գելենվագենները, մյուս թանկարժեք մեքենաները և կսկսի առնետավազքի երկրորդ՝ ավելի զանգվածային ալիքը…

Կսկսեն «զնաչոկները» հանել, փոխել, բարգավաճել, լուսավորվել, ընկերանալ, պայմանագրվել, «ա լյա Նիկոլ» մորուք պահել և իրենց կաշին հերթական անգամ հարմարացնել իրադրության փոփոխությանը…

Եռանդով, նվիրումով, ջանադրաբար կփորձեն ապացուցել, որ դեռ մանկուց սիրել են Նիկոլին ու պաշտել, և որ այբուբենից ամենաշատը սիրել են ու այսուհետ կսիրեն Ն և Փ տառերը…
Մյուս մասն էլ կսկսի շարժման մասնակցությանն իր ապացույցների տեսա-ֆոտո-գրառումա-քոմենթային «դոսյեն» կազմել, ապացուցողական բազան ի մի բերել՝ հետագայում հիշեցնելու, օգտագործելու, հարցեր լուծելու և պաշտոն ստանալու համար…

Կհիշեցնի թե քանի անգամ է շարժմանն օգնելու համար մեքենան խփել, քանի անգամ է «սիգնալ» փոխել, դրոշը թափահարել մեքենայի «լյուկից», հետույքը հանել պատուհանից, այդ ամենը կամբողջացնի հայհոյիչ ու նիկոլապաշտ գրառումների, քոմենթների պատճեններով, աղբարկղային, պառկացույցային սելֆիներով, կհպարտանա կանանց ու պաշտոնյաներին, հակառակ կարծիքն արտահայտողներին ուղղված հայհոյանքների ընտիր հատորյակների քանակով…
Մի խոսքով, ինչպես միշտ, ինչպես նախկինում, սովորական ու հայավարի…Դեժավյու…»:

Երևանի նախկին փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանի գրառումը:

KFC

Արխիվ

Փետրվարի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
242526272829 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ