20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

«Սիրո ու հա­մերաշխության» հեղափոխությունը վերածվել է ՀՀԿ կանանց հալածելու ստոր ակցիաների. Հրապարակ

Ամեն ինչ հասկանալի է՝ եւ անափ զայրույթը՝ ուղղված ՀՀԿ-ին, որը վաղուց սպառել  է հանրային վստա­հության ռեսուրսը, եւ այս հաղթա­կան էյֆորիան, որն ապրում է շար­քային մարդը, ով հանկարծ զգացել է իր ուժը: Եվ մինչեւ վերջ գնալու ու բոլոր ՀՀԿ-ակւսններին՝ մինչեւ վեր­ջին մարդը վռնդելու մարմաջը: Եվ երախտագիտության զգացումը՝ առ Նիկոլ, որը հանդգնեց ու հաջողեց՝  իրականացնելով հասարակության տասնամյակների երազանքը՝ իշխանափոխությունը:

Բայց բաներ կան, որ չեմ հասկանում եւ չեմ պատրաստվում հասկանալ: Օրինակ, թե ինչպես կա­րող է «բաց ձեռքերի», «սիրո ու հա­մերաշխության» հեղափոխությունը վերածվել ՀՀԿ անդամներին, հատկապես կանանց հալածելու ստոր ակցիաների, երբ նրանց դռների մոտ սգո ծաղկեպսակներ են դնում եւ լուտանքներ տեղում նրանց հասցե­ին: Ինչպես կարող է մտածող մարդը  չհասկանալ, որ հասարակությունը  չի կարող կազմված լինել բացառապես հեղափոխության «հերոսին» փառա­բանողներից, նրան  չսիրողներ, կաս­կածողներ, չվստահողներ էլ կարող են լինել:

Ինչպես կարելի է ծեփել բոլոր քննադատողների «բերանը»՝ հայտա­րարելով, որ դուք վարկաբեկում եք հեղափոխությունը, դուք ծառայում եք Հանրապետականին: Եվ, վերջապես՝ բոլորովին չեմ հասկանում  օրեցօր ծավալվող այս կռապաշտությունը, ավելի ճիշտ՝  նիկոլապաշտությունը: Կասեք՝  չկա պաշտամունք: Եթե ան­գամ բացառենք փողոցներում ու հրա­պարակներում էքստազի մեջ ընկած «Նիկոլ-վարչապետ» վանկարկումները, ապա երեկվա ստացածս  ձո­նը  բավական է պատկերացնելու համար, թե դա ինչ վտանգավոր չա­փերի է սկսել հասնել: «Դեմոսթենեսի նման պերճախոս, Սոլոնի պես ճիշտ, Լիկուրգի պես խիստ, Թեմիստոկլեսի նման հանճարեղ… Դու ազատության Նելսոն Մանդելա, մեր ճակատագրի Մահաթմա Գանդի, մեր խենթ առաջնորդ, մեր Չե Գեւարա»՝ իր կուռքին է դիմել հեղինակը:

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ