20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Մեկ բառով սա նշանակում է պատերազմ հայտարարել սեփական ժողովրդին. Զոհրաբյան (տեսանյութ)

«Ծառուկյան»խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը կարծում է, որ եթե ՀՀԿ-ական պատգամավոների երեկվա ելույթներն անկեղծ էին, նրանք պիտի այդպես չքվեարկեին: Այս մասին նա նշեց այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում: «Մեկ բառով սա նշանակում է պատերազմ հայտարարել սեփական ժողովրդին, իսկ նրանք, ովքեր սեփական ժողովրդին պատերազմ են հայտարարել, անպայմանորեն ջախջախվել ու պարտվել են»,-նկատեց նա:

Զոհրաբյանը նաև հայտարարեց, թե չի կարծում, որ սահմանին ինչ-որ տեղաշարժ կա թշնամու ուժերի կողմից, սա ուղակի իշխանության հերթական ագիտացիան է: «Եթե սահմանին լարված է, ապա լարված է այն պատճառով, որ մենք ունենք իշխանություն, որ չի տիրապետում իրավիճակին»,-շեշտեց նա:

Ինչ վերաբերում է  ԲՀԿ-ին ուղղված մեղադրանքներին, թե Սերժ Սարգսյանի հրաժարականից 5 րոպե առաջ «Ծառուկյան» դաշինքը միացավ համաժողովրդական շարժմանը, Նաիրա Զոհրաբյանն ասաց. «Քանի որ ցայտնոտի ու խուճապի մեջ են, այդ կուսակցությունը պիտի փորձի կախվել փրփուրներից, Գագիկ Ծառուկյանն այդ հարցին պատասխանել է, ու բոլոր նրանք, ովքեր փորձեցին երեկ վարկաբեկել այլոց, իմ գործընկեր Միքայել Մելքումյանը պատասխանեց նրանց»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ