29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Չեմ ուզում Փաշինյանը, որ դարձավ հայկական Մանդելա, հանկարծ դառնա ՀՀ-ի վերջին վարչապետ. Աշոտյան

1495379528-7674

«Շնորհավում եմ պարոն Փաշինյան, ձեզ մոտ ստացվեց»,- Ազգային ժողովի հատուկ նիստում վարչապետի թեկնածուի ընտրությանն իր ելույթում ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը: «Դուք էներգիա, հույս ներշնչեցիք, ոգևորեցիք մարդկանց»,-ասաց նա: Արմեն Աշոտյանը նշեց, թե եղած խնդիրները չի կարելի վերագրել բացառապես վերջին տասը տարիներին: «Այդուհանդերձ այս երեք նախագահական ժամկետներից հետո Սերժ Սարգսյանը գնաց՝ իր հետ տանելով պետականության բոլոր ձախողումների ու մեղքերի ծանրությունը: Այս ասպետական քայլից հետո դա առնվազն ազնվ չէ:

Մենք բոլորս ձեր ասած նոր Հայաստանում ենք ապրում և եկեք նոր գինին հին տակառներ չլցնենք, առնվազն պայթեցնելու է»,-ասաց նա:  Արմեն Աշոտյանի խոսքով՝ Փաշինյանի ելույթը որպես վարչապետի թեկնածու դիմադրողական էր, արժանապիվ, բայց բավարար չէր այն խնդիրների համար, որ կան: «Մենք ընտրում ենք վատ տարբերակի ու կործանարար վիճակի միջև»,-ասաց նա և նշեց, որ վատ է, որ չի կարող միանալ, ասել կեցցե այն ժողովդավարական շարժումը, բայց կործանարար է. որ առկա աշխարհաքաղաքական պայմաններում ստիպում են կատարել մի որոշում, որն իր համար Հայաստանի ավարտի սկիզբն է: «Չեմ ուզում Փաշինյանը, որ դարձավ Հայկական Մանդելա, հանկարծ դառնա ՀՀ-ի վերջին վարչապետ: Նիկոլը իր օրը գրել է նորագույն պատմության մեջ, լավ է գրել, ոսկե տառերով է գրել, չեմ ուզում փոխվի, ուզում եմ կապիտալիզացնել այն, ինչ այսօր ունենք: Մենք չափից ավելի անհոգ, էմոցիոնալ ժողովուրդ ենք աշխարհագրական դիրքին, որը զբաղեցնում ենք : Խնդրում եմ ձեզ՝ առաջինը մի պիտակավորեք այն մարդկանց, որ այլ կերպ են մտածում»,-ասաց նա:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ