25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Ես ասում եմ` որոշեք առանց ինձ. Լեւոն Զուրաբյանը բոյկոտեց

Քիչ առաջ խորհրդարանում ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը  սեփական նախաձեռնությամբ լրագրողների համար ճեպազրույց կազմակերպեց եւ հայտարարեց, որ հրաժարվում է ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության հանձնաժողովների ձեւավորման աշխատանքին մասնակցություն ունենալ: ՀԱԿ խմբակցության ղեկավարի խոսքով, քաղաքական մեծամասնությունը հակված չէ կոմպրոմիսի :

“Քանի որ կոմպրոմիսի գնալու որեւէ ցանկություն մեծամասնությունը չի ցուցաբերում, ես համարում եմ, որ իմ մասնակցությունն անիմաստ է կոնկրետ այն նիստերին, որտեղ իրենք  որոշում են, թե պատվիրակությունը որ անդամին որ հանձնաժողովում պետք է ընդգրկի:

Միեւնույն է, մեր կարծիքը ոչ մի  նշանակություն նրանց համար չունի: Նրանք դեմոկրատական մտածելակերպ ունեցող եւ կոմպրոմիսի հակված մարդիկ չեն, կեղծիքներով ընտրված մեծամասնություն են եւ այդ մենաշնորհը փորձում են հաստատել` չարաշահելով իրենց լիազորությունը: Ես ասում եմ` որոշեք առանց ինձ”,-հայտարարեց Լեւոն Զուրաբյանը:

ՀԱԿ խմբակցության ղեկավարի խոսքով, ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավար  Դավիթ Հարությունյանը “չգիտես որտեղից մոգոնեց Դոնթի բանաձեւը”, որի միջոցով էլ իրականացվում է պատվիրակության անդամների բաշխումը ԵԽԽՎ հանձնաժողովներում: Ըստ այդմ, քանի որ ՀՀԿ-ն պատվիրակության կազմում  երեք տեղ ունի, նրանց գործակիցը երեք է, ԲՀԿ-ինը` համապատասխանաբար երկուս, ՀԱԿ-ինը, ՕԵԿ-ինը,  “Ժառանգություն” եւ ՀՅԴ-ի գործակիցները` համապատասխանաբար մեկ:

Լեւոն Զուրաբյանը, մասնավորապես  առանձնացրեց ԵԽԽՎ քաղաքական եւ մարդու իրավունքների հանձնաժողովները: Նրա խոսքով, ինքն առաջարկել է հետեւյալ մեխանիզմը.”Առաջինը ընտրում է կեղծ մեծամասնությունը, հետո ընդդիմությունը, հետո նորից իշխանությունը, այնուհետ` ընդդիմությունը”:

Լեւոն Զուրաբյանը հստակեցրեց, որ ասվածը չի նշանակում, թե ինքը հրաժարվում է ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամությունից:

Henaran.am-ի դիտարկմանը, թե այս հայտարարությունից կարելի է ենթադրել, որ հանձնաժողովի հետագա աշխատանքներում եւս ՀԱԿ-ը հաշտ չի լինելու հանձնաժողովի մյուս անդամների հետ, Լեւոն Զուրաբյանը պատասխանեց.

”Մենք հաշտ երբեք չենք եղել եւ չենք էլ կարող լինել այս իշխանությունների հետ, որոնք մարտի 1 են արել, քաղբանտարկյալներ են պահել երկար ժամանակ: Աշխատանքային հարաբերություններ կարող են լինել, բայց հաշտվել ո՞նց կարող ենք այս ռեժիմի գոյության հետ”:

Նշենք, որ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն այսօր հաստատել է ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության կազմը, որը կրկին կղեկավարի  ՀՀԿ-ական Դավիթ Հարությունյանը:

Պատվիրակության հիմնական անդամներն են  ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը, ՀԱԿ խմբակցության ղեկավար ղեկավար Լեւոն Զուրաբյանը , ՀՀԿ-ական պատգամավոր Արփինե Հովհաննիսյանը: Պատվիրակության փոխարինող անդամներն են ԲՀԿ-ական Վահե Հովհաննիսյանը, ՀՀԿ-ական Հերմինե Նաղդալյանը, ՀՅԴ-ական Արմեն Ռուստամյանը, “Ժառանգության” պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ