26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

«Սա ավելի շատ անեկդոտ է»

«Իհարկե, այդ դեպքին լուրջ վերաբերվել պետք չէ, բայց ոստիկանը պետք է իրեն կոռեկտ պահի: Սա ավելի շատ անեկդոտ է, քան՝ անհանգստանալու բան», – այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այսպիսի տեսակետ հայտնեց հոգեբան Սամվել Խուդոյանը՝ անդրադառնալով Ասյա Խաչատրյանի հետ տեղի ունեցած դեպքերին։

Նշենք, որ սոցիալական ցանցերում մեծ հնչեղություն է ստացել Ասյա Խաչատրյանի մասին նյութը, որտեղ նա պատմում է, որ Արցախի ոստիկանների ուշադրության դաշտում հայտնվել է փողոցում ծխելու ու մազերը կապույտ ներկելու պատճառով: Այս առնչությամբ Արցախի ԱԺ պատգամավոր Հայկ Խանումյանն ֆեյսբուքի իր էջում գրել է. «Այս հարցը ես անպայման կբարձրացնեմ ԱԺ առաջիկա նիստում եւ կպահանջեմ, որ ԱԺ-ին պարզաբանումներ տա Արցախի ոստիկանապետը: Այն, որ Արցախի Ոստիկանություն եւ օրենք հասկացությունները օր օրի իրարից հեռանում են՝ փաստ է: Բայց փորձենք հասկանալ, ո՞րն է այս ամենաթողության հիմքը, այս ի՞նչ սեր է հայտնվել ոստիկանության մոտ մարդկանց մազերի ձեւի, գույնի նկատմամբ»:
Ըստ Խուդոյանի՝ ակնհայտ է, որ Ասյա Խաչատրյանն  ինչ-որ սադրանք է արել, որի մանրամասները մեզ հայտնի չեն։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ