19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Սերժ Սարգսյանի հրամանագրով Աշոտ Ահարոնյանը պարգևատրվել է Երախտագիտության մեդալով

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ, ոստիկանության գնդապետ Աշոտ Ահարոնյանին Երախտագիտության մեդալով պարգևատրելու մասին։

«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը՝ ո ր ո շ ու մ ե մ.

Ոստիկանության օրվա առթիվ, երկարամյա և բարեխիղճ ծառայության համար Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ, ոստիկանության գնդապետ Աշոտ Սիրասի ԱՀԱՐՈՆՅԱՆԻՆ պարգևատրել Երախտագիտության մեդալով»,–ասված է Նախագահի ստորագրած հրամանագրում։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ