26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

«Վիգե՛ն Սարգսյան, քո արևմտյան կրթությունն ինչի՞ն ես ծառայեցնելու»

 

Այսօր լրագրողների հետ հանդիպման ըհնթացքում իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանն անդրադարձավ Կրթության և գիտության նախարարութան ներկայացրած նախագծին՝ կապված ռազմահայրենասիրական դաստիարակության ծրագրին։ Ըստ Ալեքսանյանի՝ այդ նախագիծը հետադիմական է։
«Ցնցված եմ, որ կարելի է նման հետադիմական փաստաթուղթ ներկայացնել: Ինտերնետի, զարգացող, առանց սահմանների աշխարհում նման բաներ են գծում։ Դուք ո՞վ եք, որ մեզ նման բաներ թելադրեք: Պարո՛ն ԿԳ նախարար, ի՞նչ իրավունք ունես նման փաստաթուղթ դնել ու պարտադրել երեխաներին այդ փաստաթղթով անցնել», – ասաց Ալեքսանյանը:
Իստ իրավապաշտպանի՝ այս ամենը կեղծ ռազմահայրենասիրության դրսևորում է:
«Եթե պաշտպանական ոլորտի համար այդքան մտածող էին, թո՛ղ մի կոնցեպտ մտածեին, ասեին, թե ինչ է պետք անել, որ տարեկան այդքան երեխա դժբախտ պատահարներից չզոհվի բանակի ներսում: Վիգե՛ն Սարգսյան, քո արևմտյան կրթությունն ինչի՞ն ես ծառայեցնելու, ինչո՞ւ ես օտար մշակույթից զրկում երեխաներին»,- ասաց Ժաննա Ալեքսանյանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ