19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Արագածոտնում եւ Շիրակում 20-ից ավելի մեքենաներ են արգելափակվել

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ մարտի 31-ին, ժամը 03:50-ին ահազանգ է ստացվել, որ Ապարան-Ալագյազ ավտոճանապարհի 12-րդ կմ-ին բեռնատարն արգելափակվել ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «SCANIA» մակնիշի AI 323 AA պետհամարանիշի (վարորդ Վրաստանի Հանրապետության քաղաքացի Արկադի Ֆռուիդե) բեռնատարը: 

Մարտի 31-ին, ժամը 00:37-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարոտ-Ծիլքար ավտոճանապարհին բեռնատար է արգելափակվել եւ փակել ճանապարհը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Ծիլքար գյուղի սկզբնամասում «Mercedes» մակնիշի 80 QD 033 պետհամարանիշի (վարորդ՝ Ա. Ա.) բեռնատարը մերկասառուցի պատճառով արգելափակվել է ճանապարհի երթեւեկելի հատվածում, ինչի հետեւանքով ճանապարհը դարձել է անանցանելի:

Փրկարարները բեռնատարը դուրս են բերել արգելափակումից, իսկ ժամը 01:25-ից մինչեւ 01:55-ը նշված հատվածում արգելափակումից դուրս են բերել 20 ավտոմեքենա (35 ուղեւոր):

Մարտի 31-ին, ժամը 00:09-ին ահազանգ է ստացվել, որ Բավրա-Աշոցք Մ-1 ավտոճանապարհի 2-րդ կմ-ին «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Opel Astra G» մակնիշի 34 CM 215 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ՝ Մ. Չ.):

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ