20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

«Այս շարժումը կարող է իշխանություններին ստիպել մտածել՝ ինչն են սխալ արել»

«Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր  Թևան Պողոսյանն ասում է, որ «Քաղաքացիական պայմանագրի» անդամ, «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե այն մեկ շաբաթը (ապրիլի 9-16), երբ Սերժ Սարգսյանը պաշտոն չի ունենալու, իշխանությունը փողոցում ընկած է լինելու, փոխաբերական իմաստ ունի: «Նա նկատի, որ ժողովուրդ,ե թե ուզում եք պայքարել դրա համար կա հարմար ժամանակահատված, երբ իսկապես կարող եք ձեր ցանկությունը, կարծիքն անել: Պարոն Փաշինյանը, վստահ եմ, որ փայլուն գիտի ՀՀ բոլոր օրենքները, նույնիսկ ավելի լավ, քան այդ նույն օրենք գրողները: Շատ լավ հասկանում է, որ պաշտոնին, եթե մարդ չկա, պետական ինստիտուտները էլի աշխատում են, ինքն իր մոտեցումները ձևակերպում է»-Henaran.am-ի հետ զրույցում ասաց նա:

Ըստ Թևան Պողոսյանի՝ երբ մարդիկ հեգնանքով են վերաբերում այդ հայտարարությանը, ավելի շատ իրենց քաղաքական խոսքն են անլուրջ դարձնում: «Պետք է գիտակցել՝ ինչ ինչ ենք մենք արել, որ ձևավորվել է այպիսի իրավիճակ, որ Հայաստանում նորից իշխանափոխություն են ուզում: Այս հարցերին եթե պատասխանի իշխանությունը, նրանք պետք է մտածեն՝ ինչը մենք չարեցինք, ոնց չաշխատեցինք, որ այսօր նորից մարդիկ գնում են հրապարակ:

Այս հարցերին պատասխաններն գտնելն ավելի կարևոր ու հետաքրքիր է: Հույսով եմ, որ ՔՊ-ն կներկայացնի իր դիրքորոշումը: Գործընթաց է լինելու, հուսամ՝ նոր բաներ կառաջացնի փոփոխությունների իմաստով, միգուցե կստիպի իշխանություններին մտածել՝ ինչ անել, որ այս իրավիճակն այլևս չկրկնվի»,-եզրափակեց նա:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ