26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

««Ելք»-ը դատարկ է, փուչիկ է»

Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը խոսելով վարչապետի  հավանական թեկնածուների մասին՝ ասում է՝ երկու դեմք կա՝ Սերժ  Սարգսյանն ու Կարեն Կարապետյանը։
 Այս մասին սոցիոլոգը նշեց Henaran.am-ի  հետ զրույցում։

«Հաջորդ ազդեցիկ դեմքն էլ  Ծառույանն է, ով տնտեսական գործունեության ոլորտում բավական լուրջ դեմք է, իսկ Դաշնակցությունը որպես միասնական մարմին է ընկալվում։  Մենք ունենք նմման  չորս սուբյեկտ քաղաքական դաշտում։ Մնացածերը՝ նախկին սուբյեկտները,  անհետացել են։ Արթուր Բաղդասարյանը չի երևում,  Լևոն Տեր-Պետրոսյանը չի երևում, Րաֆֆի Հովհաննիսյանն էլ․․․   Այդ մնացած 70 կուսակցություններից 60-65-ը քնած են, թղթի վրա մնացած երևույթներ են», –  ասաց Ադիբեկյանը։
Ըստ նրա՝ Հայաստանում ազդեցիկ են այն քաղաքական ուժերը, որոնք ազդեցիկ են, ունեն մարզպետներ,  համայնքապետեր, ավագանու անդամներ, օլիգարխներ, ովքեր կարողանում են իրենց ֆինասական հարցերը լուծել։
«Այս առումով «Ելք»-ը դատարկ է, փուչիկ է», –  ասաց Ադիբեկյանը։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ