25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

«Ինչո՞ւ այդ միջադեպն այդքան մեծ ուշադրության արժանացավ»

Վերջին օրերին համացանցում   ակտիվորեն քննարկվեց  Արցախում Ասյա Խաչատրյանի հետ պատահած միջադեպը։
Անդրադառնալով վերոնշյալ թեմային՝ քաղաքագետ Գագիկ Համբարյանը  Henaran.am-ի հետ զրույցում նշեց՝ զարմանալի է, որ այս միջադեպն այսպիսի ուշադրությաան արժանացավ։
«Շատ հետաքրքիր քարոզ սկսվեց։  Այս թեման  գործող օրակարգր հետ ոչ մի կապ չուներ․ գործող օրակարգ ասելով՝ նկատի ունեմ այն, որ հասարակությունն այս շրջանում առավելապես կենտրոնացած էր ապագա վարչապետի, կառավարության  վրա։ Հիմա հրապարակ է բերվում այս աղջկա  այսպես ասած՝ խնդիրները․․․․ դա ինչ համար շատ զարմանալի է։ Ինձ համար նաև զարմանալի էր այն, որ այս դեպքին ահռելի մեծ տեղ  հատկացվեց այն աստիճանի, որ  ասենք՝  այս դեպքը մեկնաբանում է ԱՀ նախագահը,  ԱՀ նախագահի մամուլի խոսնակը», –  ասաց Գագիկ Համբարյանը։

Քաղաքագետը նշեց՝ ՀՀ-ում եղել են դեպքեր, որոնք ավելի աղաղակող են եղել, բայց այսպիսի արձագանք չեն գտել։
«Ասենք՝ իմ ու պարոն Խորիկյանի՝ Շիրակի պետական համալսարանից՝ ապօրինի գործից ազատելու  դեպքՆ ավելի քիչ քննարկվեց այն  պարաԳայում, երբ պարոն Խորիկյանը ընդամենը մեկ ամիս հետո գիտությունների  դոկտոր է դառնում։ Հասարակությանը դա չի հետաքրքրում, բայց հետաքրքրում է տարօրինկ վարքագծով   մի աղջիկ, ով պատմում է, թե ինչեր են արել իր նկատմամբ։ Ընդհանրապես, մեր հասարակության մտածելակերպն ինձ զարմացնում է։ Այո՛, լավ բան  չի եղել տեղի ունեցածը, որ խոշտանգել են կամ ծեծի ենթարկել այդ աղջկան, բայց   այդ նույն իրապահ համակարգում ենք ամեն օր ունենք այդ խնդիրը, և դա չի վերաբերում միայ  այդ աղջկան։ Մենք ունենք մարդու իրավունքների խախտումների մասին վկայող աղաղակող փաստեր, որոնք գրեթե չեն լուսաբանվում, իսկ եթե լուսաբանվում են, ամեն ինչ արվում է, որ ծածկադմփոցի լինի և  հասարակությունը դրանով շատ չհետաքրքրվի։ Այսքան մեծ ուշադրություն դարձնել Ասյա Խաչատրյան անձին, ինձ թվում է՝  շռայլություն է մեզ համար», –  ասաց քաղաքագետը։

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ