18 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Դոն Պիպոյի համար բարեգործությունը կենսակերպ է

Օրերս վերագործարկվել է «Արթուր Ասատրյան» բարեգործական հիմնադրամի կայք-էջը։

Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում «Եվրոպահայերը՝ հանուն Հայաստանի զարգացման» ընկերության նախագահ, «Արթուր Ասատրյան» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արտակ Սերգոյանը նշեց՝ հիմնադրամի կայքը ստեղծվել է մոտավորապես տասը տարի առաջ, սակայն այժմ այն թարմացվել է, որտեղ ներկայացված են հիմնադրամի առաքելությունը, գաղափարները, ծրագրերը։ Հիմնադրամի շահառուները կարող են կայքի միջոցով հետևել ոչ միայն ծրագրերին, այլև մասնակցել ընթացիկ մրցութային ծրագրերին և աջակցություն ստանալ հիմնադրամի կողմից։
Բարեգործական հիմնադրամի գործունեությանը վերաբերող հարցերի վերաբերյալ Henaran.am-ը զրուցել է Արտակ Սերգոյանի հետ։

– Պարո՛ն Սերգոյան, Արթուր Ասատրյանը երբվանի՞ց է բարեգործությամբ զբաղվում։ Ի՞նչ է նրա համար բարեգործությունը։
– Արթուր Ասատրյանը բարեգործությամբ սկսել է զբաղվել 1997 թվականից, սակայն տարիներ շարունակ այդ ամենը չի հանրայնացվել։ Այժմ էլ նա չի սիրում խոսել իր իրականացրած ծրագրերի մասին․ մերձավորին, կարիքի մեջ գտնվողին օգնելը, հայրենիքի շենացմանն աջակցելը նրա համար կենսակերպ է դարձել։ Բարեգործությունն Արթուր Ասատրյանի կենսակերպն է։

– Հիմնականում ո՞ր ոլորտներն է իր ուշադրության կենտրնում պահում «Արթուր Ասատրյան» բարգործական հիմնադրամը։
– Արթուր Ասատրյանն այս մասին խոսելու առիթ, իհարկե, ունեցել է․ ես ևս մեկ անգամ պետք է վերահաստատեմ՝ մենք ընտրել ենք բազմաթիվ ուղղություններ, ոլորտներ՝ մշակույթ, սպորտ, կրթություն, սոցիալական ոլորտ, զինվորներին աջակցող ծրագրեր․․․․ Անկախ այս ոլորտների բազմազանությունից՝ մեր ուշադրության կենտրոնում կարող են հայտնվել տարաբնույթ խնդիրներ, ոլորտներ․ մենք պատնեշներ չենք դրել մեր առաջ, ուստի մեր ծրագրերը եղել են և լինելու են բազմաճյուղ:

– Հետևելով հիմնադրամի ֆեյսբուքյան էջին՝ կարելի է ենթադրել՝ բազմաթիվ քաղաքացիեր դիմում են հիմնադրամին կամ անձամբ Արթուր Ասատրյանին։ Շատերը նույնիսկ նրա հետ անձնապես զրուցելու ցանկություն են հայտնում։ Ինչպե՞ս է կազմակերպվում դիմում- նամակների ուսումնասիրության գործընթացը։
– Յուրաքանչյուր երկու ամիսը մեկ անգամ՝ ամսվա սկզբին, մենք Հռոմում հոգաբարձուների խորհրդի նիստ ենք անցկացնում, որի ընթացքում քննարկում ենք հիմնադրամին ուղղված դիմում-նամակները և ծրագրերը։ Պետք է ընդգծեմ, որ ֆեյսբուքյան էջին կամ էկելտրոնահին փոստով գրելիս շատերը դիմում են Արթուր Ասատրյանին՝ մտածելով, որ հենց նա է ստուգում նամակները։ Գերզբաղված լինելու պատճառով պարոն Ասատրյանն, իհարկե, չի կարող հետևել հիմնադրամի էլեկտրոնային փոստին կամ ֆեյսբուքյան էջին, բայց հավատացե՛ք, նրա աշխատանքային ստեղանին մշտապես կարևոր տեղ են զբաղեցնում բարեգործական ծրագրերին բերաբերող առաջարկները, գաղափարները, անհատների դիմումները։ Այնպես որ, վստա՛հ եղեք, որ հիմնադրամի մասնագետները, անշուշտ, ամեն օր ստուգում են, հետևում բոլոր նամակներին։ Այնուհետև ըստ առաջնայնության ու հրատապության՝ դրանք քննարկվում են հոգաբարձուների խորհրդի նիստերի ընթացքում, ապա որոշում է կայացվում՝ որ ծրագրերը պետք է իրականացվեն կամ ում ինչպիսի աջակցություն պետք է տրվի։

– Հիմնադրամի ծրագրերում կա մի բաժին, որը, կարծես գաղափարապես առանձնանում է մյուսներից․ խոսքը «Զինվորի կողքին» բաժնի մասին է։ Ի՞նչ նախագծեր եք իրականացնում այս ծրագրի շրջանակում։
– Յուրաքանչյուր տարի ջերմ ու անմիջական հանդիպումներ են տեղի ունենում մեր քաջ զինվորների, սպաների և, իհարկե, հերոսների ծնողների հետ։ Մենք ջանում ենք հենարան լինել նրանց համար, աջակցել վերջիններիս թե՛ ֆինանսապես, թե՛ հոգեպես։ Մենք՝ ողջ աշխարհի հայերս, մեծ պարտականություն ունենք այդ հերոս տղաների ու նրանց ծնողների առաջ․ պետք է մշտապես նրանց կողքին լինենք։ Զինվորներին վերաբերող ծրագրերը մշտապես գտնվում են պարոն Ասատրյանի անմիջական վերահսկողության ներքո։

– Ինչպես հայտնի է, բարեգործությամբ զբաղվում է ոչ միայն Արթուր Ասատրյանը, այլև նրա ընտանիքի անդամները․ մի փոքր պատմե՛ք այս մասին։
– Այո՛, Ասատրյան ընտանիքը զբաղվում է բարեգործությամբ, սակայն այս մասին մամուլում երբեք հրապարակումներ չեն եղել, և շատերը տեղյակ չեն Ասատրյան ընտանիքի բարեգործությունների մասին, բայց նրանք տարիներ շարունակ բազմաթիվ ծրագրեր են իրականացրել։ Այսօր էլ Ասատրյան ընտանիքն ակտիվորեն զբաղվում է բարեգործական գործունեությամբ։

– Հիմնադրամի իրականացրած ծրագրերին հետևելով՝ ակնհայտ է դառնում՝ Արթուր Ասատրյանը՝ Դոն Պիպոն ջանում է ամուր պահել Հայաստան-Արցախ-սփյուռք կապը՝ լայնածավալ ծրագրեր իրականացնելով։ Պատմե՛ք այս մասին։
– Հայաստան-Արցախ-սփյուռք եռամիասնությունը մեր հզորության ու միասնականության հավաստիքն է։ Այո՛, մենք բազմաթիվ ծրագրեր ենք իրականացրել և՛ Հայաստանում, և՛ Արցախում, և՛ սփյուռքում։ Այդ ծրագրերը մշտապես գտնվում են Արթուր Ասատրյանի ուշադրության կենտրոնում։ Նա անձամբ ուսումնասիրում է առկա խնդիրները, ջանում է լուծման ուղիներ գտնել։ Հիմնադրամը շարունակելու է իր աշխատանքները, որոնք, իհարկե, ակտիվորեն կլուսաբանենք։

– Առաջիկայում հիմնադրամը Հայաստանում ծրագրեր իրականացնելո՞ւ է։
– Միանշանակ, առաջիկայում ևս իրականացվելու են նոր ծրագրեր, բայց փակագծերը չեմ բացի․ թող դա անակնկալ լինի մեր հայրենակիցների համար։

-Հիմնադրամի ողջույնքի ու քաջալերանքի խոսքը՝ ուղված իր շահառուներին և, առհասարակ, մեր հայրենակիցներին։
– Մեր ազգակիցներին փոխանցեմ պարոն Ասատրյանի խոսքերը․ մենք ուժեղ ենք, երբ միասնական ենք։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ