24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Նախագահը 3 կարևոր շեշտադրում արեց. ինչ է քննարկել ՀՀԿ ԳՄ-ը

Ժամեր առաջ Լատվիայի խորհրդանն առաջին ընթերցմամբ ընդունել է ՀՀ-ԵՄ համաձայնագիրը միձայն: Այս մասին քիչ առաջ ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո լրագրողներին հայտնեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Վերջինս հավելեց, որ Լատվիայի խորհրդարանից իրեն տեղեկացրել են, որ մինչև մարտի 20-ը կարող է խորհրդարանն ամբողջությամբ ընդունել համաձայնագիրը:

Շարմազանովը նշեց, որ նիստին քննարկվել է նաև ՊՆ-ում նախագահի ելույթը:

«Նախագահը մի քանի կարևոր շեշտադրում արեց: Նա ասաց, որ անվտանգության խնդիրները մնում են մեր երկրի կարևորագույն մարտահրավերներից, Արցախի խնդրի խաղաղ կարգավորումը շարունակում է մնալ ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթությունը, և որ մենք խնդրի խաղաղ արգավորման կողմնակից ենք»,-ասաց Շարմազանովը: Նախագահի ելույթից նա նաև առաձնացրեց ելույթի այն կետը, որում ասվում է, որ, դժբախտաբար, Ադրբեջանի ղեկավարությունը պատրաստ չէ կառուցողական հարաբերությունների ու բանակցությունների, հետևաբար ՀՀ-ն մի կողմից դիվանագիտական ճակատում պիտի ամրագրի իր դիրքերն ու պաշտպանի ՀՀ ու Արցախի շահերը, և մյուս կողմից անի քայլեր՝ հզորացնելու զինված ուժերը:

ՀՀԿ խոսնակը հայտնեց, որ գործադիր մարմինն անդրադարձել է նաև ՊՆ յոթամյա զարգացման ծրագրին, ինչպես նաև հունիսին տեղի ունենալիք համայնքային ընտրություններին, որոնց էլ նախապատրաստվելու են:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ