20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Ջրի համաշխարհային օրը՝ «Բնությունը կհուշի պատասխանը» կարգախոսի ներքո

Ջուրը կյանքի «հիմնաքարն» է: Այն ավելին է, քան պարզապես ծարավը հագեցնելու և առողջությունը պահպանելու համար անհրաժեշտություն: Ջրային ռեսուրսներն ունեն նաև հսկայական նշանակություն զբաղվածության ոլորտում, ինչն իր հերթին նպաստում է տնտեսական, սոցիալական և մարդկային զարգացմանը:

1992 թ. Ռիո դե Ժանեյրոյում կայացած ՄԱԿ-ի Շրջակա միջավայրի և զարգացման թեմայով գիտաժողովը որոշում ընդունեց սահմանել Ջրի համաշխարհային օր, իսկ արդեն 1993 թ. ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան մարտի 22-ը հռչակեց Ջրի համաշխարհային օր:

Օրվա խորհուրդն է մշտապես ուշադրությունը կենտրոնացնել քաղցրահամ ջրի պահպանության և դրա հասանելիության կարևորության վրա:

Ամեն տարի Ջրի համաշխարհային օրը նվիրվում է որևէ հրատապ խնդրի: 2018 թ. Ջրի համաշխարհային օրվա թեման է «Բնությունը հանուն ջրի», իսկ կարգախոսը՝ «Բնությունը կհուշի պատասխանը»: Այս տարի մեկնարկ կտրվի նաև «Ջուրը կայուն զարգացման համար» գործողությունների միջազգային տասնամյակին:

Այսօրվա դրությամբ ավելի քան 663 միլիոն մարդ իրենց բնակավայրերի մոտ չունեն խմելաջրի աղբյուրներ: Ջուր ձեռք բերելու համար մարդիկ ստիպված են լինում անհամար ժամեր ծախսել հերթերում կանգնելով կամ ջրաղբյուրներին հասնելու համար հաղթահարել մեծ տարածություններ:

Այս տարվա Ջրի համաշխարհային օրվա թեման հուշում է, թե ինչպես կարող ենք օգտագործել բնությունը՝ հաղթահարելու համար XXI դարի ջրային հիմնախնդիրները:

Կլիմայի փոփոխությունը և շրջակա միջավայրին հասցված վնասներն ամբողջ աշխարհում հանգեցնում են ջրային ճգնաժամերի: Հողերի և բույսերի, գետերի և լճերի դեգրադացիայի արդյունքում առավել հաճախ են տեղի ունենում հեղեղումներ և երաշտներ, աղտոտվում են ջրավազանները: Անտեսելով էկոհամակարգերը՝ մենք առավել դժվարացնում ենք կյանքի ու բարգավաճման համար անհրաժեշտ ջրով ապահովումը:

Անհրաժեշտ է զարգացնել «կանաչ» ենթակառուցվածքները և այն համաձայնեցնել «մոխրագույն» ենթակառուցվածքների հետ: Նոր անտառների տնկումը, գետերի կրկին միավորումը ողողատին և ջրաճահճային հողերի վերականգնումը կօգնեն ջրային ցիկլը բերել հավասարակշռության, բարելավել մարդկանց առողջությունը և կենսապայմանները:

Կայուն զարգացման 6-րդ նպատակը (2030 թ. ապահովել բոլորի համար ջրի ու սանիտարական պայմանների հասանելիություն և դրանց կայուն կառավարում) ներառում է հետևյալ խնդիրը՝ կրճատել վերամշակման ենթակա ջրերի կորուստները և մեծացնել ջրերի վերամշակման և մաքրման ծավալները:

Ջրի համաշխարհային օրվա միջոցառումները համակարգվում են «ՄԱԿ-Ջուր» կառույցի կողմից, որը քաղցրահամ ջրերի հետ կապված բոլոր հարցերով զբաղվող միջկառավարական համագործակցության մեխանիզմ է: Կառույցն աշխատանքներն իրականացնում է համագործակցելով անդամ պետությունների և գործընկեր միջազգային կազմակերպությունների հետ:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ