23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Աղվան հովսեփյանը ՌԴ ՔԿ նախագահի տեղակալի հետ քննարկել է երկկողմ համագործակցությունը

ՀՀ ՔԿ նախագահ Աղվան Հովսեփյանն այսօր ընդունել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող ՌԴ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Ելենա Լեոնենկոյի գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպման ընթացքում կողմերը բարձր են գնահատել երկու երկրների քննչական կոմիտեների միջև վերջին տարիներին ձևավորված համագործակցության մակարդակը, կարևորել միջազգային իրավական օգնության շրջանակներում քննչական հանձնարարությունների կատարման արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ  իրականացվող  աշխատանքների արդյունքները։

ՀՀ ՔԿ նախագահ Աղվան Հովսեփյանն ընդգծել է առանձին հանցատեսակների դեմ պայքարի փորձի փոխանակման կարևորությունը և այդ համատեքստում կարևորել համատեղ գիտագործնական կոնֆերանսների, սեմինարների անցկացումը։

Տիկին Լեոնենկոն շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար ու փաստել ձևավորված համագործակցության զարգացնելու անհրաժեշտությունը։

ՌԴ ՔԿ նախագահի տեղակալի գլխավորած պատվիրակությունը Հայաստան է ժամանել ՀՀ ՔԿ նախագահ Աղվան Հովսեփյանի հրավերով՝ մասնակցելու «Անչափահասների մասնակցությամբ հանցագործությունների քննությունը» թեմայով գիտագործնական միջազգային կոնֆերանսին:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ