20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Ավտոմեքենաներն արգելափակվել են

Մարտի 10-ին, ժամը 07:58-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Ռանչպար գյուղի մոտակայքում ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությումբ արգելափակումից դուրս են բերել «Mercedes-Benz C 180» մակնիշի 35 TT 442 պետհամարանիշի ավտոմեքենան:

***

Մարտի 10-ին, ժամը 01:50-ին ահազանգ է ստացվել, որ Վարդենյանց լեռնանցքում «Volkswagen Jetta» և «Opel Vectra» մակնիշի ավտոմեքենաներն արգելափակվել են ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ «Volkswagen Jetta» մակնիշի 98 MP 800 պետհամարանիշի (վարորդ՝ 1982 թ. Վ. Ա.) և «Opel Vectra» մակնիշի 35 CN 328 պետհամարանիշի ավտոմեքենաները  (վարորդ՝ 1983 թ. Ա. Բ., 4 ուղևոր)  արգելափակվել են Մ-10 ավտոճանապարհի Գետափ-Մարտունի հատվածի 35-րդ կմ-ին:

Փրկարարներն ավտոմեքենաները դուրս են բերել արգելափակումից:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ