30 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2021
KFC

«Ծռությունից» անդին. ո՞րն է ելքը. «Ժամանակ»

5765678

«Ժամանակ» թերթը գրում է. «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը ծավալուն հոդվածով հանդես է եկել «Իրատես» թերթում` վերլուծելով «Ելք» դաշինքի շուրջ ստեղծված իրավիճակը երկրում ընթացող քաղաքական զարգացումների համատեքստում: Ինքնին ողջունելի է, թեկուզեւ, ցավոտ խնդիրների հրապարակայնացումը, ինչը, թերեւս, միակ արդյունավետ միջոցն է` առկա խնդիրները լուծել քաղաքական հարթության վրա` կոմպրոմիսների ու բանավեճերի միջոցով:

Քաղաքական այս նոր մշակույթն ու բազմակարծության հատկանիշն է, որ «Ելք»-ին շահեկանորեն տարբերում են խորհրդարանական մյուս անձնակենտրոն, ավտորիտար սուբյեկտներից: Իհարկե, ցանկալի կլիներ, որպեսզի Արամ Սարգսյանը հանգամանալից անդրադառնար «Ելք» դաշինքի` այլընտրանք դառնալու սեփական տեսլականին, ինստիտուցիոնալ մեխանիզմներին. դա, անշուշտ, ավելի արժեքավոր եւ պակաս հռետորական կդարձներ նրա հոդվածը: Մյուս կողմից` մեկ հրապարակումը չի կարող պատասխաններ տալ բոլոր հարցերին, մանավանդ, որ Արամ Սարգսյանն ավելի շատ պատասխանել է դաշինքին հասցեագրված մեղադրանքներին, քան խոսել է ապագայի ծրագրերի, տեսլականի մասին:

Արամ Սարգսյանի հոդվածի մեխը, մեր կարծիքով, դասական ընդդիմության ճշգրիտ բանաձեւն է, որի հետ դժվար է չհամաձայնել: «Ընդդիմություն համարվելու համար «Ելք»-ը կհամաձայնի՞, որ միայն զենքով կա հային փրկություն, ու ընդդիմադիրը ոչ թե ազատության մեջ գաղափարական պայքար է վարում, այլ՝ կամ բանտում է լինում, կամ ընդհատակում: Սա՞ է ընդդիմության չափանիշը: Եվ` զենքի՞ կոչի ժողովրդին, որ համարվի հերո՞ս: Ինչո՞ւ են համառորեն «Ելք»-ին պարտադրվում կամ հորինված, կամ սխալ կարծրատիպեր, որ ժամանակի մեջ քանիցս ապացուցել են իրենց անհեթեթությունն ու անարդյունավետությունը, եթե ոչ վտանգավորությունը»,- գրել է «Հանրապետություն» կուսակցության առաջնորդը:

Մի կողմից՝ խրախուսելի է, որ Սարգսյանն իսկապես խիզախել է հակադրվել ընդդիմության մասին լյումպենի դեգրադացված պատկերացումներին` «Ելք»-ը, ըստ էության, սահմանազատելով «ծռության» դրսեւորումներից, մյուս կողմից` դաշինքն ակնհայտորեն չի կարողանում ձերբազատվել անձնավորված թիրախավորման ծուղակից` ակամայից տեղավորվելով լյումպենի սահմանած օրակարգի եւ չափանիշների շրջանակներում:

Հենց այս կետում էլ որոշակի հակասականություն է առաջանում Արամ Սարգսյանի հոդվածում: «Լավ, 2017-ին եղավ ընտրություն ու իրավականորեն ՀՀԿ-ինն են իշխանություն կազմելու իրավունքները` իբրեւ քաղաքական մեծամասնություն: Բայց դա նշանակո՞ւմ է, որ ընդդիմությունն իրավունք չունի մինչեւ նոր ընտրություններ հայտարարելու՝ եթե հասարակությունն ուզում է իշխանությունից ազատվել (առավել եւս, որ 10-20000-ը ծախսվել-գնացել է դեռ անցած ապրիլին), միակ ճանապարհը քաղաքացիական ակտիվությունն է ու լայն զանգվածների մասնակցությունը պայքարին»,- հռետորական հարցադրում է անում Արամ Սարգսյանը` նկատելով, թե «Ելք»-ին չի ներվում, որ համարձակություն ունի ժողովրդին իր այլընտրանք լինելու կարողությունը ներկայացնել: Այս հարցում չենք կիսում Արամ Սարգսյանի կարծիքը, որովհետեւ դաշինքը քննադատվում է հենց այն բանի համար, որ այլընտրանքային իրական երկարաժամկետ օրակարգ ձեւակերպելու փոխարեն` տրվում է «Սերժ, հեռացիր»-ի փակուղային գայթակղությանը, մանավանդ, որ «իրավականորեն ՀՀԿ-ինն են իշխանություն կազմելու իրավունքները»:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2021
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ