20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Կնյազ Հասանովը՝ Արմեն Սարգսյանի մասին

«Ես Արմեն Սարգսյանի հետ մի քանի անգամ արդեն հանդիպել եմ՝ կուսակցության անդամների, ինչպես նաև ազգային փոքրամասնության ներկայացուցիչների հետ։ Իհարկե, նաև խորհրդարանում ենք հանդիպել։ Երկու-երեք անգամ հարցեր եմ ուղղել Արմեն Սարգսյանին և եկել այն եզրակացության, որ Արմեն Սարգսւյանը շատ կրթված, զարգացած անձնավորություն է, կարողանում է ճիշտ կողմնորոշվել տարբեր հարցերում, անմիջական է և, առհասարակ, լավ քաղաքական գործիչ»,- խոսելով ՀՀ նախագահ ընտրված Արմեն Սարգսյանի մասին՝ Henaran.am-ի հետ զրույցում այսպիսի տեսակետ հայտնեց ՀՀԿ-ական պատգամավոր Կնյազ Հասանովը։

Վերջինս նշեց՝ Արման Սարգսյանն, իսկապես, կիթ, զարգացած ու լավ մարդ է։
«Կարծում եմ՝ մեր քաղաքական դաշտում ունենք այպիսի գործիչների կարիքն, ինչպիսին Արմեն Սարգսյանն է։ Վստահ եմ՝ նա կանի ամեն ինչ՝ ի բարօրություն մեր ժողովրդի և հայրենիքի։ Ընդգծեմ, որ նա հիանալի տիրապետում է մի շարք լեզուների, դասախոսել է անգլիական հայտի համալսարաններում։ Ես կարծում եմ՝ ՀՀԿ-ի կողմից ներկայացված և ապա որպես նախագահ ընտրված Արմեն Սարգսյանն, իսկապես, լավ ընտրություն էր։ Ես նրա մասին բազմաթիվ դրական կարծիքներ եմ լսել ոչ միայն իշխանամետ, այլև ընդդիմադիր քաղաքական գործիչների կողմից», – ասաց Կնյազ հասանովը։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ