10 Օգոստոսի, Երկուշաբթի, 2020
KFC

«Իշխանափոխվում են արտագաղթելով»

akcia11-470x265

Արտագաղթում են հասարակության երիտասարդ, գործարար, մանր ու միջին բիզնես հիմնելու պոտենցիալ ունեցող անձիք: Այս մասին Henaran.am-ի հետ զրույցում ասաց քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը: «Հասարակության մեջ գերիշխում է արտագաղթողի հոգեբանությունը, և սխալ է ասել, թե հասարակությունը ոչ մի կերպ չի պայքարում: Նրանց մեծ մասն արդեն ցանկություն ունի Հայաստանից հեռանալու, ինչը ցույց են տալիս թեկուզ պաշտոնական տվյալները:

Հասարակությունը բավականին թուլացել է, իսկ թույլ հասարակությունն այլևս չի կարող պայքարել փողոցում ինչ-որ բան ասելու համար: Հասարակությունը պայքարի այլ ճանապարհ է գտնում, որն այս պահին ամենաարդյունավետն է»,-ասաց նա:

Ըստ Արմեն Բադալյանի՝ եթե հասարակության շատ անդամներ չեն հանդուրժում այս իշխանություններին, ապա իշխանափոխվում են արտագաղթելով: Նա նշեց, որ բազմաթիվ առիթները, որ հասարակությանը պետք է ստիպեին ոտքի կանգնել, անցան և հասարակությունն այդպես էլ չպայքարեց:  

Փորձագետի խոսքով՝ Ազատության հրապարակում «թեժություն» չեղավ, սակայն սահմանի վրա եղավ այդ դա: «Ի վերջո, մարդ մի անգամ է ապրում, ու երբ չի համակերպվում իրականության հետ, հեռանում է: «Թեժություն» չեղավ Ազատության հրապարակում, այն եղավ Բագրատաշենում, Բավրայում, Զվարթնոցում, Շիրակի օդանավակայանում, այ այնտեղ «թեժ» էր իրավիճակը, որովհետև հայաստանյան իրականության հետ չհակարեպվողները հեռանում են»,-եզրափակեց Բադալյանը:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ