19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Զգուշանանք կենցաղային սատանիզմից

Երբ քո ատամը ցավում է, քեզ հետաքրքիր չէ, թե քո հարևանի աղջիկը ինչ մեքենայով տուն եկավ, կամ մյուս հարևանի տան աղմուկի պատճառն ի՞նչ և ո՞վ է մեղավորը: Կամ, չես վերցնի հեռախոսը, ու զանգես մի խոնարհ ականջի, ու ասես. «Բա իմացե՞լ ես, ինչա եղել», ու սկսվի մեկի անձնական կյանքի վերլուծությունը: Ուրեմն, երբ որոշ հիվանդություններ են գալիս մեզ վրա, գուցե մեզ դեպի մեր անձը դարձնելու համար են գալիս, աղոթքի վրա սևեռվելու համար են գալիս, ուրիշի անձնականը մոռանալու համար են գալիս, Աստծու հետ խոսելու համար են գալիս: Հիվանդություններն էլ պետք է քաջությամբ տանենք Պողոս Առաքյալի նման:

Զգուշանանք այս օրերին կենցաղային սատանիզմից, և զբաղվենք կենցաղային հոգևոր առաքելությամբ: «Բա իմացա՞ր ինչա եղել» հերթական հարցումից հետո փոխանցենք միմյանց, թե ինչ էր օրվա ընթերցվածքը. կամ ինչ էր կիրակնօրյա քարոզը: Զգույշ լինենք, և ապաշխարության այս օրերը փոքր չհամարենք ճղճիմ բաների պատճառով: Տեր Աստված իմաստություն տուր մեզ գայթակղության առիթ չհանդիսանանք միմյանց մեր անմիտ քայլերով, այլ օրհնիր մեզ ճշմարիտ ապաշխարության ճանապարհին:

Ծովիկ Դավթյան

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ