31 Մայիսի, Կիրակի, 2020
KFC

Մենք չենք դանդաղում, ամեն ինչ անում ենք ժամանակին. գուցե դուք եք շտապում. Շարմազանով

timthumb (2)

Հայաստանի հանրապետական կուսակցությունում այս պահին վարչապետի թեկնածուի վերաբերյալ քննարկումներ չկան: Այս մասին կուսակցության գործադիր մարմնի նիստից հետո լրագրողներին ասաց կուսակցության խոսնակ, ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը: ««Հանրապետական» կուսակցությունը չի պատրաստվում մինչև ապրիլ քննարկել վարչապետի, վարչապետի առաջին տեղակալի, մյուս 2 փոխվարչապետերի պաշտոններում իրենց թեկնածուների հարցը:
 

Մենք դա կքննարկենք ապրիլին, երբ գա ժամանակը: Բոլոր գնահատականները տեսական են: Ես կխնդրեի ձեռնպահ մնալ որևէ գնահատական հնչեցնելուց, որովհետև մենք այդ հարցը դեռ չենք քննարկել: Հաշվի առնելով ՀՀ քաղաքացու շահը, Հայաստանի ազգային ու պետական շահը՝ ՀՀԿ-ը վարչապետի պաշտոնում կառաջադրի այն թեկնածուին, ով կարող է լավագույնս իրականացնել գործադիրի ղեկավարի սահմանադրական լիազորությունները: Որևէ անուն-ազգանունի քննարկում այս պահին չկա»,- ասաց նա:

Իսկ նրանց, ովքեր շտապում են,  իրենց էլ մեղադրում են, որ դանդաղում են, ԱԺ փոխնախագահը հորդորեց. «Մենք չենք դանդաղում, ամեն ինչ անում ենք ժամանակին. գուցե դուք եք շտապում, պետք չէ շտապել, դանդաղ շտապեք»:

KFC

Արխիվ

Մայիսի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ