20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

«Միջինքը մեզ ազդարարում է, որ պահքը կիսվեց»/տեսանյութ/

 «Միջինքը մեզ ազդարարում է, որ պահքը կիսվեց»,-այսօր՝մարտի 7-ին  «Հենարան» մամուլի ակումբում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Արարատյան հայրապետական թեմի առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Պետրոս ավագ քահանա Մալյանը:

Քահանան նշեց, որ այսօր պահքը մի փոքր մեղմացվում է և աննշան շռայլություն կարող ենք մեզ թույլ տալ, սակայն պահքը չի  ընդհատվում:

Արարատյան հայրապետական թեմի երիտասարդաց հոգևոր խորհրդի  անդամ եւ ազգային տոների կազմակերպման պատասխանատու Հասմիկ Միրզոյանն էլ խոսեց  Միջինքի պատրաստման մասին:

«Միջինքը մեզանում ինչ-որ չափով  վերացվել է, քանի որ մեզնից շատերը պահք չեն պահում:Պահք չպահելու դեպքում միջինքը նշելը անիմաստ է: Միջինքի  գլխավոր ուտեստը՝ թոփիկն է»,-մեկնաբանեց Հասմիկ Միրզոյանը:

Հանդիպման վերջում քահանան կտրեց Միջինքը, որի մեջ գտնվող օրհնված խաչը բաժին հասավ լրագրող Անի Կարապետյանին:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ