26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

«Հայ եւ ռուս ժողովուրդների բարեկամությունը խարսխված է քրիստոնեական արժեքների վրա». Էդուարդ Շարմազանով

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը մարտի 6-ին հանդիպել է Թուրքմենչայի պայմանագրի 190-ամյակին նվիրված համաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած ՌԴ պատվիրակությանը՝ «Հայրենիքի պատմություն» ֆոնդի գործադիր տնօրեն Կոնստանտին Մոգիլեւսկու եւ Երեւանում գիտության ու մշակույթի ռուսական կենտրոնի տնօրեն Սերգեյ Ռիբինսկու գլխավորությամբ:

Էդուարդ Շարմազանովը ցավակցություն է հայտնել Սիրիայի «Հմեյմիմ» օդանավակայանում վայրէջքի ժամանակ ռուսական Ան-26 ինքնաթիռի վթարի կապակցությամբ, որը մարդկային զոհերի պատճառ է դարձել:

ՀՀ ԱԺ փոխնախագահը կարեւորել է «Թուրքմենչայի պայմանագիր. 190 տարի: Պատմությունը եւ ներկան» խորագրով համաժողովի անցկացումը Երեւանում՝ ընդգծելով, որ նման միջոցառումները կարեւոր են ոչ միայն անցյալը եւս մեկ անգամ արժեւորելու, այլեւ հայ-ռուսական դարավոր բարեկամության եւ ընդհանուր անցյալի մասին երիտասարդներին իրազեկելու տեսանկյունից:

«Հայրենական մեծ պատերազմում հաղթանակը մեր ժողովուրդների ընդհանուր հաղթանակն է, եւ նոր սերունդը պետք է քաջատեղյակ լինի այդ մասին, ճանաչի հերոսներին: Հայ եւ ռուս ժողովուրդների բարեկամությունը խարսխված է քրիստոնեական արժեքների վրա: Մենք ընդհանուր արժեքներ ունենք եւ պետք է պահպանենք դրանք»,-ընդգծել է նա:

Էդուարդ Շարմազանովն առաջարկել է Կուրսկի աղեղի ճակատամարտին նվիրված հայ-ռուսական գիտակրթական համաժողով կազմակերպել՝ նշելով, որ այդ ճակատամարտի հերոս է եղել Խորհրդային Միության զրահատանկային զորքերի գլխավոր մարշալ, Հայրենական մեծ պատերազմի հերոս Համազասպ Բաբաջանյանը: Նա առաջարկել է նաեւ քննարկել ՄԱԿ-ի կողմից ընդունված «Ցեղասպանություն հանցագործության կանխման եւ պատժման» կոնվենցիայի 70-րդ հոբելյանական տարվա կապակցությամբ «Խորհրդարանականներն ընդդեմ ցեղասպանության» խորագրով ցուցադրությունը Ռուսաստանի Դաշնությունում եւս կազմակերպելու հարցը:

Հյուրերը համատեղ նախաձեռնությունների ու ծրագրերի իրականացման հարցում ընդգծել են «Հայրենիքի պատմություն» ֆոնդի եւ Երեւանում գիտության ու մշակույթի ռուսական կենտրոնի աջակցությունը:

Քննարկվել են երկու ժողովուրդների քաղաքական, ռազմական, կրթական ու գիտական կապերի ակտիվացման հեռանկարները: Նշվել է, որ երկկողմ հարաբերությունների առավել զարգացումն ու խորացումը բխում է երկու պետությունների շահերից: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ