25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

«Հյուսիս-հարավ»- ճանապարհի շինարարական ընթացքն ու նոր էլեկտրագնացքի հեռանկարները․ պարզաբանում է նախարարը

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը նոր էլեկտրագնացքով ուղևորվել է Գյումրի և խոսել փոխադրամիջոցի հարմարավետության մասին։

Վահան Մարտիրոսյանը նշել է, որ առաջին անգամ չէ, որ գնացքով հասել է Գյումրի,  բայց նոր էլեկտրագնացքով ուղևորությունն հաճելի ու հարմարավետ է եղել:

«Իհարկե, նոր գնացքով շատ ավելի հաճելի էր ու հարմարավետ։ Ճանապարհը չզգացինք։ Շատ ավելի լավ է, քան ավտոմեքենայով կամ երթուղային տաքսով գալը»,- ասաց  Մարտիրոսյանը։

Նշենք, որ  Երևանից Գյումրիի նոր էլեկտրագնացքով կարելի է հասնել 2500 դրամով, ինչը մի քիչ տարակուսանք է առաջանում, քանի որ ավելի էժան տարբերակով տաքսի ծառայությամբ կարելի է հասնել Գյումրիից Երևան և հակառակը: Այս հարցի շուրջ նախարարը ևս խոսեց, նշելով, որ կա հին գնացքը, որը ավելի էժան է,  այլընտրանքը երթուղային տաքսիներն են անհատ տաքսիները, ժողովուրդը կարող է ընտրել այն տարբերակը, որը հարմարավետ է:

Նա նաև հավաստեց, որ առաջիկայում՝ տեսնելով էքսպրես էլեկտրագնացքի  շահավետությունն ու պահանջարկը, կգործարկվի նաև երկրորդ  նմանատիպ գնացքը ու հնարավոր կլինի ամեն օր ուղևորափոխադրումներ կատարել:

Իսկ այն հարցին, թե «Հյուսիս-հարավ» ճանապարհի շինարարությունից հետո մրցակցությանը արդյոք կդիմանա  էլեկտրագնացքը ու արդյոք այս տարի ճանապարհի շինարարությունը կհասնի Գյումրի, նախարարը նշեց. «Մրցակցային պայմանները հետագայում կուսումնասիրվեն, իսկ Հյուսիս-հարավ ճանապարհը չի հասնի մինչև Գյումրի, դա նախատեսվում է 2019-ին: Իսկ ինչ վերաբերվում է Գյումրիի-Բավրա ճանապարհի կառուցմանը, դեռ շատ հարցեր   հստակեցված չեն»- ասաց նախարարը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ