20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Արթուր Աբրահամը հանգստանում է /ֆոտո/

“Արթուր Աբահամը ներկայումս հանգստի մեջ է, նախատեսում է առաջիկայում այցելել Հայաստան”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Արթուր Աբրահամի հայաստանյան մամլո խոսնակ Սիրան Գրիգորյանը:

WBO վարկածով սուպերմիջին քաշային կարգի աշխարհի չեմպիոնը մի քանի շաբաթ անց կրկին կսկսի մարզվել: Արթուր Աբրահամի թիմը նախատեսել է հաջորդ մենամարտն անցկացնել 2012 թ. դեկտեմբերի 15-ին: Նախնական տեղեկությունների համաձայն՝ մենամարտը տեղի կունենա Գերմանիայի Նյուրնբերգ քաղաքում, սակայն մրցակիցը դեռ հայտնի չէ:

Խոսնակը հայտնեց նաև, որ մի քանի օր առաջ հայազգի բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը շնորհավորական ուղերձ է հղել Շախմատի Հայաստանի հավաքականի հաղթանակի առթիվ.

“Շնորհավորում եմ Շախմատի Հայաստանի հավաքականին և աշխարհասփյուռ հայությանը` երրորդ անգամ այս բարձրագույն թիմային արդյունքին հասնելու` Ստամբուլում համաշխարհային օլիմպիադայի չեմպիոնի տիտղոսը նվաճելու առթիվ:

Հերթական անգամ մեր հերոսները` Լևոն Արոնյանը, Վլադիմիր Հակոբյանը, Գաբրիել Սարգսյանը, Տիգրան Լ. Պետրոսյանը, Սերգեյ Մովսեսյանը և գլխավոր մարզիչ Արշակ Պետրոսյանն ապացուցեցին ողջ աշխարհին, որ մենք` հայերս, փայլում ենք մեր տրամաբանությամբ, խորամտությամբ, մտքի ճկունությամբ, արագ կողմնորոշվելու և մտածված գործելու հատկություններով: Սա հերթական առիթն է հպարտանալու մեր հայ լինելով, նաև պարծենալու, որ մեր հայրենիքը` Հայաստանը, շախմատային գերտերություն է:

Շախմատի Հայաստանի հավաքականին մաղթում եմ նորանոր հաղթանակներ: Վստահ եմ` այս հաղթարշավը դեռ երկար է շարունակվելու: Իմ անսահման մեծարանքն ու քաջալերանքը ձեզ` մտքի և տրամաբանության արքաներիդ:
Ձեր` Արթուր Աբրահամ”,-նշել է Արթուր Աբրահամը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ