19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Պարզվել են Գյումրու անչափահաս բնակչի դանակահարության հանգամանքները

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Ախուրյանի քննչական բաժնում ձեռնարկված անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Գյումրի քաղաքի անչափահաս բնակչի դանակահարության դեպքի հանգամանքները, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը:

2018 թվականի փետրվարի 20-ին՝ ժամը 16:20-ին, «Գյումրու մոր և մանկան Ավստրիական հիվանդանոց» ՓԲԸ-ից ահազանգ է ստացվել առ այն, որ «ձախ բազկի հետին մակերեսի պատռված, արյունահոսող վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել Գյումրի քաղաքի անչափահաս  մի բնակիչ:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, որի նախաքննությունն իրականացվում է ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում:

Քրեական գործով Գյումրի քաղաքի անչափահաս բնակիչը ճանաչվել է տուժող։

Քրեական գործով ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ անչափահաս բնակիչը մարմնական վնասվածքներն ստացել է 2018 թվականի փետրվարի 20-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, Գյումրի-Արևիկ ճանապարհահատվածի երկաթուղային գծանցի մոտ մեկ այլ անչափահասի հետ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ: Վերջինիս ինքնությունը պարզվել է, ով ևս Գյումրի քաղաքի բնակիչ է:

Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել և առգրավվել է հանցագործության գործիք հանդիսացած դանակը, նշանակվել են դատաբժշկական և քրեագիտական փորձաքննություններ:

Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ:

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտե

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ