25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Պահանջում ենք ազգայնացնել օդանավակայանը.Անահիտ Թարխանյանի կոչը

Սիրելի երիտասարդներ, Հայաստանի պետականության վերականգնման պահից անցել է գրեթե 100 տարի։ Այս ժամանակահատվածում մեր պապերն ու հայրերը կարողացան բզկտված և թալանված երկրից ստեղծել զարգացած և ապագային միտված պետություն։ Նրանք կառուցեցին քաղաքներ և ճանապարհներ, գործարաններ և աստղադիտարաններ, կայարաններ և օդանավակայաններ։

Միջազգային հանրության կողմից ճանաչված անզուգական շենքերը և շինությունները դարձել են մեր ազգի հպարտությունը և համարվում են 20-րդ դարի համաշխարհային ժառանգության  հուշարձաններ, և դրանց շարքում առաջին հերթին «Զվարթնոց» օդանավակայանն է։ «Զվարթնոց» օդանավակայանը դա ժամանակակից և յուրահատուկ շինություն է, որը բոլորի կողմից ընկալվում էր, որպես ապագայի կոսմոպորտ, և որը կապում էր Հայաստանը ողջ աշխարհի հետ, իսկ 1988 թ երկրաշարժից հետո հազարավոր կյանքերի փրկության երաշխավորը դարձավ։

2001 թ  Հայաստանի ղեկավարության հովանավորությամբ կոնցեսիայի պայմանագիր ստորագրվեց և օդանավակայանի շենքը փոխանցվեց Էդուարդո Էրնեկյանի տնօրինմանը, նրա արդիականացման և 30 միլիոն ԱՄՆ դոլար ներդնելու, իսկ 2030 թ նորացված օդանավակայանը հայկական պետությանը վերադարձնելու պայմանով։

Փոխարենը՝  արդեն 10 տարի է Էրնեկյանի թիմակիցները պայքար են մղում պետական սեփականություն հանդիսացող «Զվարթնոց» օդանավակայանի շենքը քանդելու համար։ Անձնական արժանապատվությունից զուրկ, անկուշտ և կոռումպացված պաշտոնյաները ցանկանում են ավարտել, 2001 թ Ռոբերտ Քոչարյանի նախաձեռնությամբ և հովանավորությամբ սկսված, օդանավակայանի անհատույց սեփականաշնորհումը, թաքնվելով Էդուարդո Էրնեկյանի հետ կոնցեսիայի խայտառակ պայմանագրի  հետևում։  Շնորհիվ Հայաստանի և միջազգային ճարտարապետական հանրության ջանքերի մինչ այսօր հաջողվում էր պաշտպանել «Զվարթնոցը» կոռումպացված պաշտոնյաների ոտնձգություններից։

Կառավարությունները, որոնք նախաձեռնել են օդանավակայանի քանդումը, տապալվել են, դուրս են մղվել պատմական ասպարեզից, իսկ մեր «Զվարթնոց» օդանավակայանը, որպես մի դիրքապահ զինվոր, շարունակում է պաշտպանել մեր Հայրենիքի օդային սահմանը։

Այսօր կարող ենք համոզված կերպով պնդել․ «Եթե ձեզ հարկավոր չէ «Զվարթնոց» օդանավակայանը, եթե այն ձեզ խանգարում է, ապա մեզ՝ Հայաստանի երիտասարդներիս և բոլոր քաղաքացիներին, այն հարկավոր է։ Մենք գիտենք ինչպես այն արդիականացնել և ինչ անել նրա հետ»։

Այսպիսով մենք պահանջում ենք ազգայնացնել օդանավակայանի, չեղարկել  կոնցեսիոն պայմանագիրը և վերադարձնել մեր օդային սահմանը։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ