20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Ո՞վ է պատվիրել /տեսանյութ/

Արցախի ՊԲ նախկին հրամանատար, Արցախի հերոս Սամվել Բաբայանը առաջին ատյանի կողմից կայացված վճռից հետո հայտարարեց, որ քաղաքական պատվեր է կատարվում: Այսօր՝ փետրվարի 27-ին վերաքննիչ քրեական դատարանը անփոփոխ թողեց առաջին ատյանի վճիռը, սակայն Բաբայանը այդպես էլ չպատասխանեց լրագրողների հարցին, թե ով է պատվիարտուն:

Նույ ն հարցը լրագրողները ուղղեցին դատական պրոցեսներին մշտապես հետևող քաղաքագետ Անդրանիկ Թևանյանին:

«Նատուրալիզմով պետք չէ տառապել, քանի որ Հայաստանում պատվիրատուներ, որպես այդպիսին շատ չեն լինոի,քանի որ կենտրոնական իշխանություն է գործում և ակնհայտ է, որ քաղաքական ոլորտի շիկացումն էր պատճառը, որ Սամվել Բաբայանը ձերբակալվեց»,-նշեց քաղաքագետը:

Նշենք, որ ըստ մեղադրանքի ԼՂ ՊԲ նախկին հրամանատարը դրդել է մի խումբ անձանց ձեռք բերել, փոխադրել և պահել ապօրինի ռազմամթերք՝ «Իգլա» զենիթահրթիռային համալիրը, ինչպես նաև փոխարկման արդյունքում ձեռք է բերել հանցավոր ճանապարհով ստացված եվրո թղթադրամներ:

Առաջին ատյանի դատարանը Սամվել Բաբայանին դատապարտել է 6 տարվա ազատազրկման:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ