30 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2020
KFC

Քանդենք Հանրապետության հրապարակը. Իրատես

karavarutyun-1

ՀՀ նախագահի թեկնածու Ար­մեն Սարգսյանը հանդիպումներ է ունենում մտավորականների, արվեստագետների հետ, փորձում է դաշտն ընկալել, իր մոտեցումները ներկայացնել: Հանդիպումներ են նախատեսվում նաև ստեղծագոր­ծական միությունների ղեկավար­ների հետ: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց գրողնե­րի միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը: Նկարիչների միու­թյան նախագահ Կարեն Աղամյանը, անդրադառնալով լրագրողների՝ նախագահի լիազորությունների սահմանափակ լինելու դիտարկ­մանը, ասաց, որ, ամեն դեպքում, մեծ նշանակություն ունեն անձը, խարիզման. «Վարչապետը, ան­կասկած, ավելի մեծ իրավասու­թյուններ կունենա: Բայց ով է ա- սում, որ խորհրդարանական երկ­րռւմ նախագահը դեր չունի: Ես չեմ կարծում, թե Արմեն Սարգսյանի դերը փոքր է՝ հաշվի առնե­լով նրա ունակություններն ու փոր­ձը»:

-«Հաճախ է խոսվում գրահրա­տարակչական ոլորտի խնդիրների մասին, ի՞նչ խնդիրներ ունեն նկա­րիչները, ո՞րն է ստեղծագործական միությունների դերը, ի՞նչ կփոխի պետական մոտեցումը»՝ «Իրատե­սի» այս հարցերին ի պատասխան Կարեն Աղամյանն ասաց, որ նկա­րիչները ժամանակին բարեկեցիկ կյանքով էին ապրում եւ կարողա­նում էին ստեղծագործել.

«Այսօր նկարիչների զգալի մասի ապրելա­կերպն այն չէ, ստեղծագործելու ու­նակությունները պահպանվում են, բայց դա էլ կմարի, որովհետև չկա պահաջարկ, իսկ պահանջարկը ստեղծում են պետությունը, հասա­րակությունը»: Պետական մոտեց­ման փոփոխություն, ըստ նկարիչ­ների միության նախագահի, ան­կասկած պետք է լինի, ի վերջո, խոսքն այն հատվածի մասին է, որ ստեղծում է կերպարվեստ, գրակա­նություն, թատրոն, կինո:

ՀԳՄ նախագահն ասաց, որ տարիների ընթացքում ստեղծա­գործական միությունները եղել են նկարչության, գրականության դարբնոց, միություններում են ստեղծվել գաղափարներ, թարգմանական ծրագրեր, քննարկումներ, հանդիպումներ են անցկացվել.

«Գրողը, արվեստագետը, որևէ խն­դիր լուծելու համար, իր տեղը պետք է ունենա մեր հասարակության մեջ: Նրանք հասարակական կազմակերպություններ են, ինքնա­բավ, պետական միջոցներից զուրկ, իրենք իրենցով զբաղվող իրենց հարցերը լուծող: Եթե որևէ մեկն ասում է՝ այսպես չպետք է լի­նի, այնպես պետք է լինի, դա իր կարծիքն է: Թյուր կարծիք է ձևա­վորվել, թե աշխարհում չկան ստեղ­ծագործական միություններ, դրանք կեղծ հայտարարություններ են, հազարավոր միություններ, միավորումներ, կազմակերպու­թյուններ կան և՜ ԱՍՆ-ում, և՛ Ֆրանսիայում, և՜ Գերմանիայում: Մենք ինքներս տարբեր միությունների հետ աշխատում ենք, համագոր­ծակցում: Շատերը հաճույք են զգում քանդելուց, ասում են՝ սովե­տական է: Սովետական կառույց է նաև Հանրապետության հրապա­րակը. քանդենք»:

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ