18 Հուլիսի, Հինգշաբթի, 2019

Ո՞րն է Հայոց բանակի կազմավորման տարեթիվը

524581

Մեզ մոտ Հայոց բանակի օրը պաշտոնապես նշվում է հունվարի 28-ը, որի նախապատմությունը սա է. 1992 թվականի հունվարի 28-ին անկախությունը վերականգնած Հայաստանում պատմական որոշում ընդունվեց «Հայաստանի Հանրապետության պաշտպանության վերաբերյալ»՝ այդ կերպ ազդարարվեց Հայկական ազգային բանակի ստեղծման մասին:

Սակայն եկեք դիտարկենք այդ ամենը մեկ այլ տեսանկյունից: Այս տարի մենք պաշտոնապես նշում ենք մեր անկախության մեկդարյա հոբելյանը: 1918-ի մայիսի 28-ին Հայաստանը ազատվեց դարեր շարունակ տևող Պարսկաստանի, Թուրքիայի և Ռուսաստանի գաղութացումից և վերջապես հռչակեց իր անկախ պետականությունը: Դրանից ամիսներ առաջ դաժան մարտեր էին ընթանում Արևմտյան Հայաստանում, որտեղ Ռուսաստանում բոլշևիկյան հեղաշրջման հետևանքով ռուսական էքսպեդիցիոն զորքերի նահանջից հետո հայկական առանձին կամավորական ջոկատները փորձում էին պահել հայ-թուրքական ռազմաճակատը:

Այդ ամենը կանոնակարգելու համար 1917 թվականի դեկտեմբերի 13-ին ստեղծվում է Հայոց ազգային կորպուսը, որի հրամանատար է նշանակվում գեներալ Թովմաս Նազարբեկյանը, շտաբի պետ՝ գեներալ Եվգենի Վիշինսկին, իսկ հատուկ կոմիսար է դառնում Դրաստամատ Կանայանը՝ Դրոն։ Զորամիավորման կազմի մեջ է մտնում նաև արևմտահայերի առանձին դիվիզիան՝ գեներալ Անդրանիկ Օզանյանի հրամանատարությամբ։ Հայոց ազգային կորպուսը հետագայում դարձավ 1918-1920 Հայկական ազգային բանակի կորիզը, և Հայաստանի Հանրապետության անկախության հռչակումից հետո՝ 1918-ի հուլիսի 26-ին այն վերակազմավորվում է Ազգային դիվիզիայի:

Ահա այսպես. եթե մենք իրոք այսօր կարևորում և նշում ենք, որ 1918-ի մայիսի 28-ին մենք ստեղծել ենք վերջապես մեր անկախ երկիրը, որի լիիրավ իրավահաջորդն է նաև մեր ներկայիս հանրապետությունը, ապա ինչու՞ չընդունել նաև այն, որ հայոց բանակը իրականում ձևավորվել է դեռևս մեկ դար առաջ:

Ռուբեն Շուխյանն է գրել ֆեյսբուքյան հանրագրում:

Արխիվ

Հուլիսի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ