19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Փորձարկվեցին հայ մասնագետների ստեղծած անօդաչու թռչող սարքերը /տեսանյութ/

Այսօր Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում բացվեց Գիտնական Արիկ Մելիքյանի անունը կրող օդային ռոբոտատեխնիկայի ուսումնահետազոտական կենտրոնը։

Կենտրոնում անօդաչու սարքերի նախագծակոնստրուկտորական և հետազոտական աշխատանքների իրականացման ու այդ գծով բարձր որակավորում ունեցող կադրային ներուժի պատրաստման հիմք է դրվում:

Բուհի ռեկտոր Ոստանիկ Մարուխյանն ընդգծեց՝ այս կենտրոնը բարելավելու է ինժեներական կրթության կազմակերպման որակը։
Նմանատիպ ծրագրերում ներգրավվելու են հատկապես երիտասարդները։
ԱԹՍ-ներն այսօր փորձարկվեցին հենց լրագրողների ներկայությամբ՝ հատուկ նախատեսված տարածքում։
Կենտրոնի ստեղծումը իրականություն է դարձել նախագահի աջակցությամբ, «Հայրենիք» ռազմահայրենասիրական հիմնադրամի նվիրաբերության և պոլիտեխնիկական համալսարանի համաֆինանսավորման արդյունքում։

Չի բացառվում, որ   այս ուսումնահետազոտական աշխատանքների արդյունքում    մոտ ապագայում անօդաչու թռչող սարքերը և մյուս համակարգերը առաջիկայում կարող են կիրառվել նաև ԶՈՒ-ում։

Համալսարանի պրոռեկտոր Ռուբեն Արգաշյանն ընդգծեց՝ ստեղծվել են հատուկ տեսախցիկներ, որոնք  շարժումն արձանագրում են   ընդհուպ մինչև կես միլիմետրի ճշտությամբ: «Մենք անօդաչու թռչող սարքերի մեջ դնում ենք «ուղեղ»: Այս կենտրոնը հենց դրանով է կարևորվում: Ուսումնասիրում ենք անօդաչու թռչող սարքը, տեսնում ենք` դրա մեջ ուղեղն ինչպես դնենք և թե այն ինչպես կաշխատի: Կենտրոնը հետազոտական լայնածավալ աշխատանքներ կատարելու հնարավորություն է տալիս և հետագայում դաշտերի վարուցանքին, քաղաքում տրանսպորտի շարժին հետևելու և նկարահանելու հնարավորություն»,-ասաց Ռ․ Արգաշյանը։

Ինժեներ Դավիթ Եղիազարյանը  լրագրողների հետ զրույցում ասաց՝ իրենք ստեղծել են առաջին հայկական ինքնաղեկասարքը։ Այն ԱԹՍ-ին  օդում ուղղորդում  է, բացի այդ՝  կարգավորում է  թռիչքի ուղղությունը:

«Տեսախցիկներից իմպուլսային լույս է անդրադառնում։ Դրոնը (նկատի ունի ԱԹՍ-ն-հեղ․) ոչ թե նկարում, այլ պարզապես կետերի շարժումները գրանցում է շատ բարձր ճշտությամբ: Այնուհետև ողջ ինֆորմացիան ուղարկվում է  կիրառական համակարգչին, որը հնարավորություն է տալիս նախագծել ամեն ինչ: Մեկ թռիչքով արձանագրվում է բացառապես ամեն բան: Ներկայացվածը լաբորատոր փորձնական նմուշ է դեռ»,-ասաց կենտրոնի գիտական մասի ղեկավար Օլեգ Գասպարյանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ