20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Նշանակումներ «Լուսավոր Հայաստանում»

Փետրվարի 19-ին տեղի է ունեցել Լուսավոր Հայաստան Կուսակցության Կառավարման խորհրդի առաջին նիստը, որի ընթացքում Կառավարման խորհրդի փոխնախագահ է ընտրվել ՀՀ ԱԺ պատգամավոր Մանե Թանդիլյանը։ Միջազգային կապերի պատասխանատու է ընտրվել ԼՀԿ Երևանի խորհրդի նախագահ Վիկտոր Ենգիբարյանը։

Մանե Թանդիլյան
16649310_1826637124021470_5096443950872298421_n

«Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ-ի ֆինանսական տնօրենի տեղակալ գլխավոր հաշվապահ

Ծնվել է 1978 թվականի ապրիլի 3-ին Ալավերդի քաղաքում:

1999թ.  Ավարտել է Երեւանի Պետական Մանկավարժական  Համալսարանի պատմական ֆակուլտետը՝ ստանալով մանկավարժի բակալավրի աստիճան:

2002թ. Ավարտել է Հայաստանի Ամերիկյան Համալսարանի Բիզնեսի կառավարման բաժինը՝ ստանալով բիզնեսի կառավարման մագիստրոսի աստիճան:

2016թ. ACCA անդամ

2003-2004 թվականներին ՝ ֆինանսական վերլուծաբան «Գառնի Ինվեստմենթ ընդ Դիվելոփմենթ» ՓԲԸ-ում (Արտադրություն)

2004 թվականին՝ հաշվապահ «Արարատ Գոլդ Ռիքավորի Քոմփանի» ՍՊԸ-ում (Արդյունաբերություն)

2004-2006 թվականներին՝ գլխավոր հաշվապահ «Հովնանյան Ինտերնեյշնլ» ՍՊԸ-ում (Շինարարություն)

2006-2008 թվականներին ՝ գլխավոր հաշվապահ «Մենթոր Գրաֆիկս Դիվելոփմենթ Սերվիսիս» ՓԲԸ-ում (ՏՏ)

2009 թվականից առ այսօր՝  ֆինանսական տնօրենի տեղակալ գլխավոր հաշվապահ «Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ-ում։

Ամուսնացած է, ունի երկու երեխա:

26734129_895363843946778_4798228093208200028_n

  • Վիկտոր Ենգիբարյան

 

Ծնվել է 1981թ. հուլիսի 11-ին, ՀՀ Արագածոտնի մարզի Թալին քաղաքում։

Սովորել է Երևանի Պետական Համալսարանի Սոցիոլոգիայի ֆակուլտետում։

Բոխումի Համալսարանի (Գերմանիա) հասարակագիտության ֆակուլտետ՝ եվրոպագիտություն և տրանսնացիոնալ կորպորացիաների կառավարում:

Վերապատրաստվել է Լոնդոնի Պառլամենտական միջազգային կենտրոնում, Հագենի հեռակա համալսարանում։

Աշխատել է ՀՀ ՊՆ ՄԱԿ-ի հետ համատեղ ականազերծման ծրագրում՝ որպես ականների քարտեզագրող:

2005 թ-ին հիմնադրել և ղեկավարում է Միջազգային Եվրոպական շարժման հայաստանյան խորհուրդը: Իրականացրել է զարգացման և բիզնես խորհրդատվություն Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) և UNDP-ի համար։

Եվրոպական Միության արտաքին հարաբերությունների ամսագրի խմբագրական խորհրդի անդամ է և «Տնտեսական համագործակցության Եվրոպական լիգա»-ի հայաստանյան կառույցի գլխավոր քարտուղար:

Հայ Ակադեմիականների Միության գործադիր խորհրդի անդամ է։

Սովորում է Թաֆթսի համալսարանի Ֆլետչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցում (մինչև 2018 թ-ի հունիս)։

Ամուսնացած է, ունի երկու երեխա:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ