24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Դանակահարված դպրոցականները տեղափոխվել են հիվանդանոց

Փետրվարի 19-ին, ժամը 16.35-ին, հիվանդանոցից ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում է ստացվել, որ «աջ ենթանրակային շրջանի կտրած-ծակած արյունահոսող վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 2001 թ. ծնված Վ. Ն.-ն:

Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից։

Նույն օրը, ժամը 16.40-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած արյունահոսող վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 2001 թ. ծնված Ռ. Վ.-ն:

Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նույն օրը Խաղաղ-Դոնի փողոցի թիվ 21/5 հասցեի մոտ, վիճաբանության ժամանակ, Վ. Ն.-ին և Ռ. Վ.-ին սուր կտրող-ծակող գործիքով հարվածել վնասվածքներ է պատճառել 2001 թ. ծնված Հ. Մ.-ն, որը բացատրական աշխատանքների շնորհիվ փետրվարի 20-ին, ժամը 1.30-ին, ներկայացել է բաժին և տվել խոստովանական բացատրություն:

Նշանակվել են ԴԲՓ-ներ: Կատարվում է քննություն:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ