25 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2018

«Ժողովուրդն իր բերանից ամեն ինչ կտրում էր եւ ներդնում Արցախյան շարժման մեջ ու ի՞նչի հասանք». Կոռնիձորի Արո

Snapshot - 257

«Ղարաբաղյան շարժման շնորհիվ, ռազմական պայմաններում, սկսվել է հայկական կանոնավոր բանակի ձեւավորման գործընթացը»,-այսօր` փետրվարի 17-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց  «Կոռնիձոր» ջոկատի հրամանատար Արա Խուդավերդյանը (Կոռնիձորի Արո)

Հրամանատարի խոսքով`  Հայաստանի իշխանությունները հետագայում Ղարաբաղյան շարժման բոլոր հաջողությունները եւ ձեռքբերումները ոչնչի հավասարեցրեցին: Արա Խուդավերդյանը բանակցություններն էլ անիմաստ է համարում:

 « Ազգովի, հանձինս Ղարաբաղ կոմիտեի առաջամարտիկների, պայքարի մղվեցինք: Ժողովուրդն իր բերանից ամեն ինչ կտրում էր եւ ներդնում Արցախյան շարժման մեջ ու ի՞նչի հասանք»,-ժողովրդի վիճակն է մատնանշում Արա Խուդավերդյանը:

Ազատամարտիկը ցավ է զգում, որ այսօր Արցախյան շարժման կենդանի ներկաները չեն կարողանում իրենց ներդրումն ունենալ իրենց իսկ սկսած գործում. «Պատերազմում պարտված Ադրբեջանն այսօր ունի 139 հե րոս, իսկ մենք չունենք կենդանի հերոսներ՝ «շնորհիվ» մեր իշխանությունների: Մարդիկ, որոնք հեռու էին Ղարաբաղյան պատերազմից, հիմա առաջնային դեր ունեն, իսկ շարժման մասնակիցները հանրության ամենավերջին խավն են ներկայացնում: Ինչեւէ, շնորհավորում եմ Ադրբեջանին՝ պարտության համար, եւ հայ ազգին՝ Արցախյան հաղթանակած շարժման համար»,-եզրափակեց ազատամարտիկը:

Արխիվ

Սեպտեմբերի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ