26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ստեղծվում է սուպերվարչապետական կառավարման համակարգ․ Էդմոն Մարուքյան

  Ինչպես հատնել  ենք,   մեկնարկել  է  «Լուսավոր Հայաստան» կուսակցության երկրորդ համագումարը:

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարությանը հայտարարեց՝ ակնհայտ է՝ ցավոք՝ ՀՀ-ում առաջընթաց չի նկատվում։

Էդմոն Մարուքյանը շեշտեց՝  սահմանադրական փոփոխությունների արդյունքումՀայաստանը դարձել է խորհրդարանական կառավարման երկիր, բայց դե ֆակտո խորհրդարանը  չի ստացել իրեն վերապահված լիազորությունները։

«Ուժեղ նախագահական կառավարումը փոխարինվում է ուժեղ վարչապետական կառավարումով։ Ստեղծվում է սուպերվարչապետական կառավարման համակարգ․ այս գործընթացը լրջագույն մարտահրավեր է դառնում ժողովրդակարության զարգացման համար»- նշեց Էդմոն Մարուքյանը։

Նա վստահեցրեց՝ «Լուսավոր Հայաստան»-ը  փորձելու է ստեղծել զսպումների, քաղաքական հակակշիռների համակարգ։

«Դա այսօր օդի պես կենսական է ՀՀ-ի համար։ Դա մեր  հռչակած մանիֆեստի դրույթներից է, ջանք չենք խնայի, որ դրանք իրագործվեն»,-ասաց Մարուքյանը։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ