23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Մենք վախենալու որևէ բան չունենք. Գ. Սահակյան (տեսանյութ)

«Շատ նորմալ եմ ընդունում, որ քաղաքական ուժերն ուզում են նաև վարչապետ ունենալ, մասնակցել»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՀՀԿ խորհրդի անդամ Գալուստ Սահակյանը՝ ի պատասխան հարցին, թե չեն վախենում «Ելք» դաշինքի հետ մրցակցությունից, քանի որ «Ելքն» էլ է հայտարարել՝ առաջադրելու է վարչապետի թեկնածու:

«Բնականաբար, մենք վախենալու որևէ բան չունենք, եթե ընդդիմադիր ուժը վարչապետի թեկնածու է դնում, շատ լավ է, բայց վարչապետի անցնելն այս պրոցեսների մեջ չի կարող լուծվել»: Նա ընդգծեց, որ եթե նույնիսկ «Ծառուկյան» դաշինքը սատարի «Ելք»-ի թեկնածուին, միևնույն է՝ վարչապետն անցնում է ձայների մեծամասնությամբ և քվեարկությամբ, իսկ ՀՀԿ-ը «Դաշնակցության» հետ միասին մեծամասնություն է:

Դիտարկմանը, թե ՀՀԿ-ն դեռևս քննարկում չի սկսել վարչապետի թեկնածուի հարցով, կարծես թե չեն կողմնորոշվում, Գ. Սահակյանն արձագանքեց. «Երբ ժամանակը գա, «Հանրապետականը» կներկայացնի իր թեկնածուին»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ