19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Կառավարության շենքը՝ հյուրանո՞ց. Իրատես

Ապրիլից և վարչապետը, և նախագահը կունենան իրենց նոր նստավայրը: Բնականաբար, որտեղ վարչա­պետը, այնտեղ էլ վարչակազմը: Հարց է առաջանում’ իսկ ո՞վ է «նստելու» կառավարության ներկայիս շեն­քում: Այս պահին պետական կառույցների ղեկավարնե­րը համոզված են, որ կառավարությունը՝ վարչություն­ները, խորհրդականները, մի խոսքով՝ վարչակազմը, իր գործունեությունը կշարունակի ներկայիս շենքում, բայց, միևնույն ժամանակ, չեն էլ բացառում հակառա­կը, այն, որ վարչակազմն ամբողջությամբ կտեղափոխ­վի Բաղրամյան 26, ինչպես ասում են՝ որտեղ թագավո­րը, այնտեղ էլ շքախումբը: Բայց այդ դեպքում հարց է առաջանում, ու՞մ է հետագայում բաժին հասնելու մեծանուն ճարտարապետ Ա. Թամանյանի նախագծած կառավարության հուշարձան-շինությունը:

Եթե նկա­տենք, որ բոլոր ժամանակներում հայրենի իշխանու­թյունները տառապում են ամեն ինչ օտարելու ցավով, և սրան էլ հավելենք, որ հանրապետության հրապարա­կի շրջակա հուշարձան-շինությունները՝ տրանսպոր­տի, կապի, արտաքին գործերի նախարարությունները վերջերս օտարվեցին, ապա չի բացառվում, որ կառավարության ներկայիս շենքը ևս հանվի վաճառքի՝ վե­րածվելով բարձրակարգ հյուրանոցի: Իսկ գուցե այս բարձրարժեք շենքում իր գործունեությունն է շարունա­կելու վարչապետի առաջին տեղակա՞լը:

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ