19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

«Քանի դեռ չկա որակյալ հումք, չի լինելու նաև որակյալ պանիր» /տեսանյութ/

Պանրագործների միության նախագահ Արմեն Գրիգորյանը վստահ է ՝ որակյալ պանիր ստանալու համար նախ որակյալ հումք է պետք, իսկ դրա հետ կավպած՝ խնդիրներ կան։

«Խնդիրը կապված է կաթի արտադրման հետ, կա խնդիր, որը կապված է կաթի մատակարարման հետ: Կաթի արտադրություն մասով ասեմ, որ արդեն ավելի քան 5 տարի է՝ այս խնդիրը բարձրացնում եմ, բայց, ցավոք սրտի, անիվը տեղից չի շարժվում:
ՀՀ-ում կաթի արտարդրության վրա իսկապես լուրջ ուշադրություն պետք է դարձվի, քանի որ այն բացթողումները, խնդիրները, որոնք նկատվում են վերամշակվողների մոտ, միշտ էլ լինելու են: Ինչպե՞ս կարող է վերամշակողը խնդիր չունենալ, եթե հիմնական հումքն ունի բարձր աղտոտվածության աստիճան»,- նշեց Արմեն Գրիգորյանը:
Ըստ նրա՝ քանի դեռ հումքի հետ կապված խնդիրեր կան, պանրի հետ կապված էլ խնդիրներ կլինեն, բայց քանի որ պանիրը հասունացման փուլեր ունի, պանրի պարագայում վտսնգները մի քիչ փոքրանում են։
«Պանրի պարագայում այս վտանգն ավելի նվազ է, քան մյուս կաթնամթերքներինը, քանի որ պանիրը հասունացման էտապ է անցնում, տեխնոլոգիական ցիկլն առանձնանում է»,- ասաց պանրագործների միության նախագահը։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ