24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Մեծ պահքը ապաշխարության շրջան է

Մեծ պահքը ապաշխարության շրջան է, և ապաշխարությունն անհրաժեշտ է ամեն մարդու: Կարելի է ասել, որ ապաշխարությունը մնայուն ներկայություն է քրիստոնյա հավատացյալի կյանքում: Եկեղեցական օրացույցի համաձայն Բուն Բարեկենդանից հետո` չորեքշաբթի օրը` առավոտյան ժամերգությունից անմիջապես հետո եկեղեցում կատարվում է ապաշխարության կարգ, այսինքն պահք պահողները մասնակցելով ապաշխարության կարգին, օրհնություն են ստանում առավել զորանալու և պահքը շարունակելու: Բայց, քանի որ այս տարի Տեառնընդառաջը համընկավ չորեքշաբթի օրը, հետևաբար ապաշխարության կարգը տեղափոխվեց հինգշաբթի` առավոտյան ժամերգությունից հետո: Կարող եք ձեռք բերել նաև «Մեղավորներին ապաշխարության կանչելու կանոն» գրքույկը, որով մասնակիցները հետևում են աղոթքներին, սաղմոսներին և այլն: Զղջման աղոթքով և օրհնությամբ զորանալով մտնում ենք պահքի նեղ դռնով: Բարի ընթացք բոլորիս:

Մեզ մնում է շարունակել մեր հոգևոր ճամփորդությունը վերցնելով մեզ հետ միայն կարևոր պարագաներ` Սուրբ Գիրք, աղոթք, բարի կամք, չափավորություն, զղջում, խոկում, և անաչառություն մեր սխալը տեսնելու համար: Մեր առաջին առաքինությունը մեր մեղքերը տեսնելն է, երկրորդը` դրանց մասին բարձրաձայնելը, երրորդը` սիրով կրել մեղքի համար պատրաստված հատուցումը:

Իսկ այս բոլորի համար մենք պետք է զինված լինենք ավետարանական ճշմարտությունների իմացությամբ, որպեսզի նաև իմանանք, թե ինչ հատուցում  և ինչ պարգև է սպասվում մեզ հետագայում: Եթե մեր էության լավագույն մասը ենթակա չէ վատթար մասին, ուրեմն Աստված մեզ հետ է: Իսկ եթե մեր վատթար մասը իշխում է լավագույն մասին, ուրեմն մենք հեռացել ենք Աստծուց: Մենք դա կարող ենք ստուգել ամեն վայրկյան`մեր մտքով, խոսքով և գործով: Փորձենք մեր հետագա կյանքը շիտակ ապրել, ինչը մեզնից պահանջում է մեր Տերը` միայն մեր փրկության համար: Սաղմոսերգուն ասում է.

«Տէրն երկնքից նայեց բոլոր մարդկանց որդիներին՝ տեսնելու, թէ կա՞յ մի իմաստուն, որ Աստծուն փնտռի։ Բոլորը խոտորուեցին, միասին անպիտան  դարձան. բարութիւն անող չկայ, ոչ իսկ մէկ հոգի»։ Սաղմոս 13:2

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ