21 Փետրվարի, Չորեքշաբթի, 2018
USD
480.84
EUR
538.73
RUB
7.10
+2 °C
Երևան
+12°C
--2°C

Հայազգի,կույր կարատեիստ փոքրիկները ապշեցրել են ամերիկացիներին.JKS Armenia ֆեդերացիայի նախագահ /տեսանյութ/

JKS Armenia ֆեդերացիայի նախագահ Սերգեյ Խաչատրյանը իր առջևս կարևոր նպատակ է դրել: Ցեղասպանության հարյուր ամյակի շրջանականերում Խաչատրյանը որոշեց 100 սանի հետ պարապել անվճար:

«Քանի որ պատերազմող երկիր ենք որոշեցինք, որ մեր պատանիներին ծառայության գնալուց առաջ հարկավոր կլինի մարտարվեստին տիրապետելը»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Սերգեյ Խաչատրյանը: Նա հավելեց, որ ծրագիրը շարունակական է եղել և մայրաքաղաքում գործող10  դպրոցներում անվճար պարապունքներ են իրականացվում:

27935721_1100497056758337_1860986550_n

27934779_1100493476758695_1395684068_n

«2018 թվականի նոյեմբերից սկսել ենք մարզել նաև աուտիզմով հիվանդ երեխաներին: Մեր մարտարվեստի հոգեբանությունը այս պարագայում շատ է օգնում: Կան կարատեի տեսակներ որոնք սպորտ են, իսկ մերը մարտարվեստ է: Մենք մարզում ենք 30 երեխայի, որոնց մեծ մասը ի ծնե չտեսնող է: Մենք Լոս Անջելեսում ունեցանք միջոցառում և 4 ընդհանրապես չտեսնող երեխաները ուղղակի զարմացրեցին դիտողներին: Նրանք կարգախոս ունեն՝ մենք տեսնում ենք այնքան ժամանակ, քանի կարողանում ենք պաշտպանվել»,-մանրամասնեց JKS Armenia ֆեդերացիայի նախագահը:

ԱՄՆ-ում կայացած միջոցառմանը մասնակցել են նաև 4 չտեսնող երեխաներ և նրանք կարողացե են հուզել բոլորին:

27934770_1100493516758691_996685440_n

JKS Armenia ֆեդերացիայի իրավաբան Հայկազ Մակարյանն էլ ընդգծեց, որ ֆեդերացիան ֆինանսական հոսքեր չունի, սակայն շատ կարևոր գործնեություն է ծավալում:

Զրույցի մանրամասները` տեսանյութում:

 

Արխիվ

Փետրվարի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728    
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ