24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

«Արմեն Սարգսյանը գործ կանի»

Գերագույն խորհրդի պատգամավոր, քաղաքական գործիչ Ազատ Արշակյանը համարում է, որ Հայաստանում քաղաքական շրջանակները գծվում է Ռուսաստանում: Այս մասին նա նշեց Henaran.am-ի հետ զրույցում: «Բայց կարծում եմ, որ իշխանության հետ համագործակցելու կանոններն Արմեն Սարգսյանի մոտ այլ են լինելու: Իհարկե, նոր նախագահի լիազորությունները կաշկանդելու են նրան»,-գտնում է Արշակյանը:

Բացի այդ, ըստ նրա, Արմեն Սարգսյանն անակնկալ կերպար ու թեկնածու էր ոչ միայն ՀՀԿ-ի, այլև մեր բոլորիս համար: «Նրան ես շատ հարմար թեկնածու եմ համարում, որովհետև խորհրդանշական է՝ հաշվի առնելով, որ երբ ինքը հրաժարական տվեց վարչապետի պաշտոնից, սկիզբ դրվեց այդ ժամանակ քաղաքականության գավառացմանը»:

Նա ընդգծեց, որ հնարավոր է, որ քաղաքական ուժերն այնպիսի պայմաններ են առաջարկել, որ նա հրաժարվի, բայց ինքը կողմ է, որ Արմեն Սարգսյանը գա, քանի որ նա գործ է անելու: «Արմեն Սարգսյանը գործ կանի»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ